▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եղիային «Սուլեյման բռնաբարի» կերպարում ներկայացնելն առնվազն անհեթեթություն է

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Երեկ ընդհանուր լարվածության ֆոնին մի տեսակ անուշադրության մատնվեց մի դրվագ՝ կապված Հիմնադիր Խորհրդարանի հետ, որ սակայն ահավոր պատկերավոր է նկարագրում այդ կլյաուզնիկական համույթը. Եղիային վտարեցին ՀԽ-ի կազմից, բայց զվարճալին այն է, թե ինչ պատճառաբանմամբ:

Չգիտեմ ՀԽ-ի որ պայծառ ուղեղում էր ծագել էդ կռուտիտը, բայց պաշտոնապես հայտարարվեց, որ Եղիան չարաշահելով իր վստահությունն ու դիրքը՝ անվայելուչ պահվածք է դրսևորել իգական սեռի ներկայացուցիչների նկտմամբ: Էս ձևակերպումը մոգոնողը ակնհայտորեն ազաբոչեննի դեմք է ու կոմպլեքսվորված: Կարելի է մտածել, որ ՀԽ-ում լինելն էնպիսի մի sexy բան է, որ հենց ասում ես այնտեղից էս, աղջիկները սկսում են հանվել, Եղիան էլ օգտվելով այդ մեգաէրոտիկ կուսակցության իր պատկանելիությունից՝ աջուձախ Սուլեյման Բռնաբարին հարիր կեցվածք է դրսևորել:

Ծիծաղա՞ս, թե՞ լացես այս անհեթհեթության վրա: Ու ախր այս տկարամիտները, ում ֆանտազիաները հագեցած եմն ճնշված էրոտիկ ֆանտազիաներով, երեկ կարողացան հարամել մի ամբողջ ժողովրդի երազանք:

Հա, վստահ եմ, որ Եղիային էլ էս կլյաուզնիկության զոհ են դարձել միայն այն պատճառով, որ ինքը՝ առաջին օրերից լինելով ժողովրդի հետ, չի ցանկացել, որ իրենց կուսակցության արկածախնդիրներն այդքան մարդու վտանգեն, հանուն իրենց ստոր նպատակների:

Գուրգեն Վարոսյան

Կարդացեք նաև` Եղիա Ներսեսյանին ՀԲՃ-ից էլ են հեռացրել

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին