▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ եղավ ձեզ մի ժամում, որ մեկդ մյուսին դավաճան եք ասում, մյուսը՝ ս....ր ու քֆուր

Ընդամենն էրեգ Բաղրամյանում մարդիկ նույն բաժակով ջուր էին խմում, իրար գրկած պարում, հացը կիսում՝ փշրանքմերն էլ ավլում էին։ Ի՞նչ եղավ ձեզ մի ժամում, որ մեկդ մյուսին դավաճան եք ասում,մյուսը՝ ս....ր ու քֆուր... Վեհ եղեք։ Խաղաղվեք բոլորդ ժողովուրդ։

Օպերա գնացածներն էլ, Բաղրամյանում մնացածներն էլ սեփական ընտրությունն են կատարել՝ ամեն մեկն իր քայլը խելամիտ համարելով։ Ես մնում եմ իմ համոզմանը՝ ժամանակավսրապես շահեկան վիճակում ենք, քանի դեռ վերջնական լուծում չունենք։ Օրերով անքուն ու գերլարված ժողովրդին կարճատև հանգիստ ա պետք, որոշում կայացնել է պետք։

Ի վերջո՝ ամեն անգամ էսպես հավաքվել կարող ենք, բայց դժվարը զուսպ ու անկիրք ցրվելն ա։ Ուժ գտեք ընդունելու, որ սխալ գործողություն չկա էս պարագայում, ուժ գտեք՝ ինքներդ ձեզ գերազանցելու։ Մենք լավն ենք, ու եկեք էդպիսին էլ մնանք։‪ #‎electricyerevan

Վրույր Թադևոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին