▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սադոյանի անմեղսունակությունը սահմաններ չունի

Վերջին օրերին Բաղրամյան պողոտայում քաղաքացիների արդար պահանջի ֆոնին ականատես եղանք տարբեր տրամաչափերի, հանգած ու ժամեկտն անց քաղաքական դեմքերի ակտիվացումներին:

Այսօր էլ լրագրողների հետ զրույցի ժամանակ վաղուց մոռացված 4-րդ խոսափողը՝ Արշակ Սադոյանը, անդրադառնալով երկրում տեղի ունեցող վերջին դեպքերին՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման թեմային, ասել է, որ կառավարությունը 7 դրամը պետք է փոխհատուցի Սամվել Կարապետյանի գրպանից:

Անկեղծ կլինեմ և կասեմ, որ վերջին օրերի արտասովոր կարծիքների top 10-յակում Սադոյանի վերլուծությունը զբաղեցնում է, եթե ոչ առաջին, ապա առնվազն երկրորդ հորիզոնականը: 
Սադոյանը տարիներ շարունակ զբաղեցրել է տարբեր պաշտոններ, հիմա էլ Հանրային խորհրդի անդամ է: Եթե նման կարծիք, տեսակետ արտահայտեր շարքային ինչ որ կուսակցական, կամ ակտիվիստ, ապա ինչ որ տեղ դա կլիներ հասկանալի, բայց պարզ չէ, թե Սադոյանի նման մեկանբանություններն ինչով են պայմանավորված:

Ամեն դեպքում, ինքս էլ չեմ կարողանում հասկանալ, թե հանուն ինչի պետք է վճարի Սամվել Կարապետյանը: Չնայած, որ իր ասածը կդժվարանա հիմնավորել նաև հենց ինքը՝ Սադոյանը:

Նարե Սարգսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին