▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռեժիմը հոգևարքի մեջ է, ժամ առ ժամ ճաքեր է տալիս

 

Միայն պահել ժողովրդական դիմադրության մարաթոնի տևողականությունը: Առանց երիտասադներին իրար դեմ լարելու, առանց դավաճաններ և վհուկներ որսալու: Առանց հատուկ ծրագրի կամ մշակված գործողությունների, միայն պահել անհնազանդության դաշտն ու մթնոլորտը: Ռեժիմը հոգևարքի մեջ է, ժամ առ ժամ ճաքեր է տալիս, փլուզվելու է: Տերերը աստիճանաբար բրախում են նրանց, որպես օգտագործված ապահովիչներ:
   Հարկավոր է միայն և միայն մեկ բան, պահպանել հավասարաչափ շնչառություն և իրար փոխարինելով ուժերը բաշխել մինչև մարաթոնի ավարտը: Պայքարի դաշտը փակել իրենց դարն ապրած քաղաքական ուժերի և նավթալինահոտ գործիչների առջև, քանզի ժողովուրդը ռեժիմից ոչ պակաս՝ դրանցից ալերգիա ունի...
Հ.Գ. Քանի, որ չկա լյուստրացիա, արխինվերը մնացին փակ, ոչ ոք չգիեի, թե ո՞վ է իր կողքի կանգնածը: Դաշտը մաքուր պահելու լավագույն միջոցը, դուրս քշել բոլոր նրանց, ովքեր կսկսեն իրար «շպիոն» անվանել և մարդկանց ներկայությամբ ինտրիգներ սարքել...


Արմեն Զատիկյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին