▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աստված չանի՝ իշխանությունները խաբեն մեզ.«Ոչ թալանին» նախաձեռնության անդամների կոչը

«Ոչ թալանին» համակարգող խմբի անդամներն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին պառակտման, Բաղրամյանի պողոտայից Ազատության հրապարակ գնալու և այլ հարցերի մասին:

Համակարգող խմբի անդամ Քոչարյան Արթուրը նշեց, որ կարծիքներ էին հարցրել, դրանք բաժանվել էին 2 խմբի.

«Իհարկե, մեծ մասը որոշեց մնալ Բաղրամյան պողոտայում, բայց Ազատության հրապարակ գնացող փոքր մասի համար էլ ենք պատասխանատու: Որոշումն ինչպես  եղել է, այնպես էլ կարդացել ենք, ուղղակի չհասակցված լինելու պահ կար.ներքևից սկսեցին գոռալ, Վաղինակ Շուշանյանն էլ տեքստից դուրս փորձեց բացատրել, երևի թե լավ չբացատրեց, սակայն որոշումն հենց այդպես էր, մի մասը որոշեց մնալ մարդկանց հետ, մյուսն էլ նրանց հետ, ովքեր այդ պահին իրենց պայքարը Բաղրամյան պողոտայում չէին տեսնում: Եթե կանգնում ենք Բաղրամյանում, պետք է քայլ անենք»,-ասաց նա:

Նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Սոֆյա Հովսեփյանն էլ ասաց, որ անընդհատ լինել տարածքում՝ բավականին բարդ էր այլ տեսանկյունից տեսնել շարժումը.

«Միայն փողոց փակելով մենք արդյունքի չենք հասնելու, մեզ պետք են մասնագետների խորհուրդներ: Ժողովուրդը պետք է որոշի՝ արդյոք մեզ պե՞տք է աուդիտը, այն կտա՞ արդյունք, պե՞տք է պահանջել, որ բյուջեից չլինի: Եթե աուդիտ, ապա ո՞րն է լինելու մեր դերն այնտեղ, ի՞նչ լիազորություններ ենք ունենալուժ: Ու այս հարցերի առկայության դեպքում Բաղրամյանում նստելը բերել էր լճացման: Պառակտման մասին խոսք գնալ չի կարող: Սրանք քայլերի փոփոխություն են: Մեզ պառակտում պետք չէ, համախմբում է պետք:

Արտուշ Չիբուխչյանը, ով նույնպես «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից է, անդրադարձավ հնչող կարծիքներին, թե իրենք գոհ են Սերժ Սարգսյանի հայտարարությունից

«Չկա նման բան. մեր ոչ մի պահանջը լիարժեք չի կատարվել, հետևաբար, մենք մեր պայքարը շարունակելու ենք թե՛ փողոցում, թե՛ իրավական հարթության մեջ: Մենք չենք հրաժարվել փողոցային պայքարից»

«Ոչ թալանին» համակարգող խմբի անդամները նշում են՝  Աստված չանի՝ իշխանությունները աուդիտը վերածեն իմիտացիայի, խաբեություն տեղի ունենա, որովհետևև արդեն ոչ թե Բաղրամյանը, այլև շատ փողոցներ կփակվեն:

«Հանկարծ այնպես չանեն, որ մենք սկսենք մի քիչ ավելի շատ մտածել: Այս պահին սպսասում ենք, որ ինչ-որ լավ քայլ անեն: Թող չփորձեն փչացնել մթնոլորտը»,-եզրափակեցին նրանք:

Նշենք, որ «Ոչ թալանին» համակարգող խմբի հաղորդմամբ՝ հանդիպումներ կունենան նաև մարզերի բնակիչների հետ:

Անի Կարապետյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին