▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անկախ քեզանից ուզում էիր մի բան անել ու չերևալ.Վաղինակ Շուշանյանը՝վանկարկումների մասին

 

«Ոչ թալանին» համակարգող խմբի անդամներն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին պառակտման, Բաղրամյանի պողոտայից Ազատության հրապարակ գնալու և այլ հարցերի մասին:
Համակարգող խմբի անդամներն

«Ոչ թալանին» համակարգող խմբի անդամներն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին պառակտման, Բաղրամյանի պողոտայից Ազատության հրապարակ գնալու և այլ հարցերի մասին:

Համակարգող խմբի անդամներն ասում են՝ հունիսի 28-ին Բաղրամյան պողոտայում Վաղինակ Շուշանյանի հայտարարությունից հետո ելույթ ունեցող մարդկանց չեն ճանաչում: Անգամ այն օրը, երբ ջրցան մեքենան իր գործն արեց, հետո ժողովրդին բերման ենթարկեցին, որոշ մարդիկ ընդհանրապես այնտեղ չեն եղել: Իսկ, երբ խմբի անդամները ազատ են արձակվել, եկել-տեսել են նրանց՝ բարձրախոսներով և կարգախոսներ հնչեցնելիս:

Asekose.am-ի հարցին, թե ինչո՞ւ հունիսի 28-ին, երբ  «Ոչ թալանին» նախաձեռնությունը հանդես եկավ հայտարարությամբ, ապա ժողովրդին հնարավորություն տվեց մոտ 40 րոպե որոշել՝ մնում են, թե՝ գնում, ու մի քանի րոպե անց հայտարարեց Ազատության հրապարակ գնալու մասին, Վաղինակ Շուշանյանը պատասխանեց.

«Դիմացի շարքում գտնվող 15 անձինք այդ օրն ու դրանից առաջ այնպիսի վանկարկումներ էին անում, որ անկախ քեզանից  ուզում էիր մի բան անել ու չերևալ: Նրանց ձայնն անգամ բարձրախոսից բարձր էր: Դա էր պատճառը, որ չշարունակեցի, թե չէ՝ հնարավոր էր՝ մեծ վեճ լիներ»:

Հիշեցնենք, որ Վաղինակ Շուշանյանի հայտարարությունից հետո մի քանի հոգի սկսեցին սուլել ու բղավել «ամոթ»: 

Անի Կարապետյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին