▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԻՊ հասցրած և կրած մարդկային կորուստներն անցյալ մեկ տարվա ընթացքում

 

«Իսլամական պետությունը» 1 տարեկան է. կառույցի հասցրած և կրած մարդկային կորուստներն անցյալ մեկ տարվա ընթացքում
Հունիսի 29-ին լրացավ 1 տարին, ինչ «Իրաքի և Շամի իսլամական պետություն» իսլամական ծայրահեղ արմատական կազմակեպությունն Իրաքի և Սիրիայի՝ իր վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հռչակեց «խալիֆայություն», իսկ կառույցը վերանվանվեց «Իսլամական պետության»(ԻՊ): 
Ըստ Լոնդոնում գտնվող Syrian Observatory for Human Rights (SOHR) հակակառավարական ուղղվածության սիրիական տեղեկատվական կենտրոնի տվյալների՝ իր գոյության 1 տարվա ընթացքում միայն Սիրիայի տարածքում ԻՊ-ը տարբեր եղանակներով, նաև՝ ամենավայրագ միջոցներով, սպանել է 3027 մարդու, այդ թվում՝ 1787 խաղաղ բնակչի, 74 երեխայի: Միայն Սիրիայի արևելյան Դեյր ալ Զուր նահանգում իսլամականները մահապատժի են ենթարկել տեղի ցեղերից մեկի 930 անդամի զուտ այն պատճառով, որ վերջինները համարձակվել են ապստամբել ծայրահեղ արմատական կառույցի դեմ:
Ի թիվս այլ հաշվեհարդարների՝ ԻՊ-ը սպանել է նաև իր հակառակորդ խմբավորումների 216 անդամի, ինչպես նաև՝ 143 զինյալի հենց սեփական շարքերից՝ դավաճանության, դասալքության և լրտեսության մեղադրանքներով: 
SOHR-ը նաև հաշվել է իսլամականների կորուստներն անցյալ 1 տարվա ընթացքում ԱՄՆ-ի գլխավորած ռազմական կոալիցիայի հասցրած հարվածներից. ըստ այդմ՝ ԻՊ-ը միայն Սիրիայում կորցրել է 8000 զինյալ:

Հունիսի 29-ին լրացավ 1 տարին, ինչ «Իրաքի և Շամի իսլամական պետություն» իսլամական ծայրահեղ արմատական կազմակեպությունն Իրաքի և Սիրիայի՝ իր վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հռչակեց «խալիֆայություն», իսկ կառույցը վերանվանվեց «Իսլամական պետության»(ԻՊ): Ըստ Լոնդոնում գտնվող Syrian Observatory for Human Rights (SOHR) հակակառավարական ուղղվածության սիրիական տեղեկատվական կենտրոնի տվյալների՝ իր գոյության 1 տարվա ընթացքում միայն Սիրիայի տարածքում ԻՊ-ը տարբեր եղանակներով, նաև՝ ամենավայրագ միջոցներով, սպանել է 3027 մարդու, այդ թվում՝ 1787 խաղաղ բնակչի, 74 երեխայի: Միայն Սիրիայի արևելյան Դեյր ալ Զուր նահանգում իսլամականները մահապատժի են ենթարկել տեղի ցեղերից մեկի 930 անդամի զուտ այն պատճառով, որ վերջինները համարձակվել են ապստամբել ծայրահեղ արմատական կառույցի դեմ:Ի թիվս այլ հաշվեհարդարների՝ ԻՊ-ը սպանել է նաև իր հակառակորդ խմբավորումների 216 անդամի, ինչպես նաև՝ 143 զինյալի հենց սեփական շարքերից՝ դավաճանության, դասալքության և լրտեսության մեղադրանքներով: SOHR-ը նաև հաշվել է իսլամականների կորուստներն անցյալ 1 տարվա ընթացքում ԱՄՆ-ի գլխավորած ռազմական կոալիցիայի հասցրած հարվածներից. ըստ այդմ՝ ԻՊ-ը միայն Սիրիայում կորցրել է 8000 զինյալ:

Արմեն Պետրոսյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին