▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բժիշկն ասել է, որ հիվանդը այսպես թե այնպես մահանալու էր

Ճիշտ չէ: Ես, Երեւանի ավագանու անդամ Գագիկ Բաղդասարյանը, ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, մի քիչ այն կողմ Ռուբեն Մեհրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Աղասի Ենոքյանը եւ այլոք այնտեղ ենք եղել ու ականատես: Մարդիկ չեն սուլել, մարդիկ ծափահարել են, երբ շտապ օգնության մեքենան հասկանալով, որ ցուցարարների միջով ճանապարհ բացելն ավելի երկար կլինի, շրջվեց: Մարդիկ դրան ծափահարեցին: Մենք նաեւ տեսանք, թե ինչպես էին բժիշկները արհեստական շնչառություն տալիս հիվանդին: Բժիշկն էլ ասել է, որ հիվանդը այսպես թե այնպես մահանալու էր, եթե անգամ չլինեին այդ մի քանի րոպպեները: Ցավակցում եմ մահացածի հարազատներին: Մի թշնացրեք նրանց ժողովրդի հետ: Բանը անգամ չի էլ հասել նրան, որ Բաղրամյան պողոտայի ժողովուրդը որոշի` բացել, թե չբացել ճանապարհ: Միայն նկատել են, որ վարորդը արագ կողմնորոշվել է ու ծափահարել ու այդպիսի ուղերձ պարունակող սուլոցներ ու օվացիաներ են հնչեցրել:
Ստյոպա Սաֆարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին