▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աուդիտի ձևաչափը կորոշվի հուլիսին

Ւնչպես գիտենք, շաբաթներ առաջ ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել էր ՀԷՑ-ի ներկայացրած էլեկտրաէներգիայի նոր սակագինը:

Սակայն օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում կանցկացվի աուդիտ: Այն հնարավորություն կտա պարզաբանել ընկերության ներսում առկա խնդիրները:

Առաջին հերթին շատ կարևոր է որոշել աուդիտի ձևաչափը; Խոսքը միայն ՀԷՑ-ում ֆինանսական կամ տեխնիկական աուդիտի անկացումը չէ: Հնարավոր է, որ դրա կարիքը լինի նաև ընդանուր էներգետիկ ոլորտում: Այսինքն աուդիտ կարող է անկացվել նաև էլեկտրաէներգիա արտադրող ընկերություններում:

Այսօր փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն անդրադառնալով ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու թեմային ասել է. «Կարծում եմ՝ հուլիսի ընթացքում մենք արդեն մեր ձեռքին կունենանք նախապատրաստված չափանիշները ապագա աուդիտի համար»:

 

Անի Սանոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին