▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավելի լավ էր ասեիր` «եսի՞մ»

Երեկվանից մուղամով բարձրացրին բենզինի գինը:

1-Դոլարը արժեզրկվում է, բայց բենզինի գինը բարձրացրին

2-Ամառվա շոգին, որ բոլորս էլ գիտենք, թե ինչ է կատարվում բենզինի ծավալի հետ, բենզինի գինը բարձրացրին

3-Ողջ աշխարհում բենզինի գինը նվազում է, մեր մոտ բենզինի գինը բարձրացրին

4-Երբ հոսանքի գնի թանկացումը պիտի խալխից վերցրած վարկի հաշվին սուբսիդավորեն(հավատացողների համար նախատեսված սուտ), բենզինի գինը բարձրացրին

Ու երբ որևէ պատկան մարմնի հիմա հարցնես թե ինչու՞ դա տեղի ունեցավ, սա մի էնպիսի Գյուլնազ տատու հեքիաթ կսկսի պատմել` համեմված աշխարհի տակի տեխնիկական տերմինալոգիայով, ու իր սիրելի փառահեղ կուսակցության ոճով մի էն կարգի խուճուճ, բայց իրականում անգրարգետ, պատասխան կտա, որ ստոպ տաս ու ասես` ավելի լավ ա ասեիր ԵՍԻ՞Մ:

Գարիկ Պետրոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին