▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրեն Սուրենյանցը կալանավորված է

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կալանավորվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, գրում է Aravot.am-ը:

Նշենք, որ մարտի 24-ին դատավոր Ա. Բեկթաշյանը կայացրել էր որոշում, որում հիշեցված է որ Սուրեն Սուրենյանցը «օգտագործելով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ազատամարտիկներին հատկացվող բնակարաններ ձեռք բերելու հարմար առիթը բնակարան ձեռք բերելու գործընթացն արագացնելու ուղղությամբ սուտ խոստումներ է տվել Անուշ Գերասիմի Աղաջանյանին վերջինիս վստահությունը չարաշահելու եղանակով 2014թ. փետրվար-մարտ ամիսների ընթացքում Երևան քաղաքի Պարոնյան 6 հասցեում, ապա Երևան քաղաքի Տիգրան Մեծ փողոցում նրանից պահանջել և մաս-մաս վերցրել է 30.000 ՀՀ դրամ և 54.286 ՀՀ դրամին համարժեք 1.100 ԱՄՆ դոլար գումար և այդ ուղղությամբ որևէ գործողություն չկատարելով խաբեությամբ հափշտակել է զգալի չավերի ընդհանուր 484.286 ՀՀ դրամ գումարը։

Բացի այդ, Սուրիկ Վլադիմիրի Սուրենյանցը, խոշոր չափերի հափշտակություն կտարելու միասնական դիտավորությամբ, իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար որպես խաբեության եղանակ օգտագործելով առողջական խնդիրներ ունենալու հիման վրա բժշկական փաստաթղթեր ձևակերպելու և Ազգանուշ Մուշեղյանի եղբորը ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու պատրվակը այդ ուղղությամբ սուտ խոստումներ է տվել Ա. Մուշեղյանին և վերջինիս վստահությունը չարաշահելու եղանակով պահանջել և 2014թ. փետրվար ամսվա ընթացքում Երևան քաղաքի Պարոնյան 6 հասցեում, ապա Երևան քաղաքի Պարոնյան փողոցում գործող «Գենացվալե» ռեստորանի դիմաց նրանից վերցրել է համապատասխանաբար 400.000 և 800.000 ՀՀ դրամ գումար և խաբեությամբ հափշտակել խոշոր չափերի ընդհանուր 1.200.000 ՀՀ դրամ գումարը։

Բացի այդ, Սուրիկ Վլադիմիրի Սուրենյանցը, զգալի չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ԱՄՆ դասընթացների ուղարկելու գործընթացը կազմակերպելու շուրջ սուտ խոստումներ է տվել Հայկազ Մարտիրոսյանին, ապա վերջինիս վստահությունը չարաշահելու եղանակով պահանջել և 2014թ. փետրվար ամսվա ընթացքում Երևան քաղաքի Պարոնյան 6 հասցեում նրանից վերցրել է 500 ԱՄՆ դոլար գումար և խաբեությամբ հափշտակել զգալի չափերի ընդհանուր 205.790 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումարը։

Բացի այդ, Սուրիկ Վլադիմիրի Սուրենյանցը, զգալի չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ԱՄՆ դասընթացների ուղարկելու գործընթացը կազմակերպելու շուրջ սուտ խոստումներ է տվել Նարեկ Մանուկյանին, ապա վերջինիս վստահությունը չարաշահելու եղանակով պահանջել և 2014թ. փետրվար ամսվա ընթացքում Երևան քաղաքի Պարոնյան 6 հասցեում նրանից վերցրել է 400 ԱՄՆ դոլար գումար և խաբեությամբ հափշտակել զգալի չափերի ընդհանուր 164.632 ՀՀ դրամին համարժեք 400 ԱՄՆ դոլար գումարը»: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին