▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք Հայաստանում ցույցի դուրս եկած մեր ընկերների կողքին ենք

Վաշինգտոնում ՀՀ դեսպանատան առջեւ բողոքի ցույցի դուրս եկած վաշինգտոնաբնակ հայերն իրենց աջակցությունն էին հայտնում Երեւանի Բաղրամյան փողոցի վրա անցկացվող ցույցի մասնակիցներին:՛՛ Մենք ուզում ենք ասել մեր ընկերներին, որ իրենց հետ ենք, իրենց կողքին՝՝,-նշեց ցուցարարներից  Գայանե Մանուկյանը։
Ցուցարարներին էր միացել նաեւ քաղաքական վերլուծաբան, ՛՛The Armenian Reporter՝՝ շաբաթաթերթի  նախկին խմբագիր Էմիլ Սանամյանը: Նրա խոսքերով, վերջին մի քանի օրերի իրադարձությունները ոգեշնչել են իրեն, քանի որ, ասում է նա, սա փաստում է Հայաստանում քաղաքացիական ակտիվ հասարակության գոյության մասին: Սանամյանը հավելում է, որ ուկրաինական Մայդանից հետո հետխորհրդային երկրներում բողոքի ցույցերը վախով են ընկալվում, սակայն հայաստանյան այս փորձը ապացուցում է, որ ժողովուրդն ունի իր պահանջները  բարձրաձայնելու իրավունք։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին