▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոտհունձ` մայրաքաղաքի վարչական շրջաններում

 

Մայրաքաղաքի վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցների միջնաշերտերում, ընդհանուր օգտագործման կանաչ գոտիներում, ուսումնական հաստատությունների, մանկապարտեզների, բուժհիմնարկների և բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում շարունակվում է խոտհունձը: Գարնանային առատ տեղումներով պայմանավորված` այս տարի այն սովորականից շուտ է մեկնարկել: Վարչական շրջանների կանաչապատման ընկերություններին և գործընթացի մյուս պատասխանատուներին հնարավոր հրդեհներից և հարակից տարածքների ծխապատումից խուսափելու նպատակով հանձնարարված է խիստ վերահսկողություն իրականացնել: Անգամ չոր խոտը հեռացվում է միայն խոտհունձի միջոցով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին