▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը քաղաքական լավ նորություն ունի

Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) կողմից Հայաստանը ճանաչվել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն։

Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն, «Հայաստանը որպես տարածաշրջանային աստղագիտական կենտրոն» ծրագրի նախաձեռնող և ղեկավար, Բյուրականի աստղադիտարանի(ԲԱ)առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ  նշեց՝ սա ոչ միայն գիտական, այլև քաղաքական նորություն է.

«Սա երկրի տարածաշրջանային և միջազգային հեղինակության հաստատման և ամրապնդման համար կարևոր քայլ է: Այն կարող է երկարատև և մշտական լինել, եթե կտրուկ և վատ քայլեր չարվի մեր կողմից»,-ասաց Արեգ Միքայելյանը՝ հավելելով, որ այս ծրագրով ՄԱՄ-ը աշխարհը բաժանվելով խոշոր տարածաշրջանների՝ կենտրոններ է ստեղծում, որոնցով համակարգվելու է աստղագիտության զարգացումը:

«ՄԱՄ-ը աստղագիտությունը համարում է հասարակության զարգացման համար կարևոր գործոն, քանի որ այս գիտությունն սկսում է ապացուցել, որ բոլոր գիտությունների առաջատարն է, հատկապես միջճյուղային և բազմաճյուղային գիտությունների: Կարևորվում է նաև հասարակության հետ կապը.աստղագիտությունը մշակույթում, աստղագիտություն և համաշխարհային ժառանգություն, պատմաաստղագիտություն և այլն: Ավելին՝ բոլոր գիտությունները հագենալով Երկրի վրա իրենց ստացած տվյալներով, աստիճանաբար ցանկանում են նաև Տիզերքից ստացված տվյալներն օգտագործել, ինչն էլ կարող է արվել միայն աստղագիտության հետ համագործակցությամբ: Նույնիսկ գյուղատնտեսությունը չի կարող զարգանալ առանց տիեզերական հետազոտությունների»,-նկատեց աստղագետը:

 Արեգ Միքայելյանի փոխանցմամբ՝ տարբեր երկրներ են դիմել  հայտերով ու լուրջ հիմնավորումներով:

«Մեր հայտը 12 էջ էր և մոտ 20 կետով ներկայացվել էին հիմնավորումները, թե ինչու հատկապես Հայաստանը կարող է համակարգել այս տարածաշրջանում աստղագիտության զարգացումը: Երկար քննարկումներից հետո, հունիսին Հայասատնին տրվեց այս կարգավիճակը»,-տեղեկացրեց ԲԱ առաջատար գիտաշխատողը:

Asekose.am-ի թղթակցի հարցին, թե Հայաստանը կոնկրետ ի՞նչ հիմնավորում է ներկայացրել և բացի մեր երկրից, տարածաշրջանի է՞լ որ երկրներն էին հայտ ներկայացրել, Արեգ Միքայելյանը պատասախնեց.

«Ոչ պաշտոնական տվյալներով դիմել է 7 պետություն, այդ թվում և Ադրբեջանը, որը գիտության բնագավառում լինելով շատ թույլ՝ կարողանում է կեղծ գիտություն ներկայացնել և չիմացողը մտածում է, որ այն բարձր գիտություն ունեցող երկիր է: Իսկ հիմնավորումները հետևյալն էին.Վիկտոր Համբարձումյանն այն խոշոր գիտնականն էր, ով հիմնադրեց Բյուրականի աստղադիտարանը,որն էլ մտավ համաշխարհային աստղագիտական կենտրոնների շարքում: Ապա Բենիամին Մարգարյանի՝ աստղագիտության բնագավառում ունեցած մեր դերի մասին ենք նշել, հետո այն, որ 2000-ական թվականներին էլ ստեղծվել է Հայկական վիրտուալ աստղադիտարան, որը տարածաշրջանում միակն է: Վերջերս բացվեց տարածաշրջանային ռեալիստական աստղաֆիզիկայի կենտրոն և այլն»:

Անի Կարապետյան

Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) կողմից Հայաստանը ճանաչվել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն։
«Հայաստանը որպես տարածաշրջանային աստղագիտական կենտրոն» ծրագրի նախաձեռնող և ղեկավար
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին