▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտոերթ՝ ի պաշտպանություն Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարների

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության խորհրդի անդամներն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեցին, որ հունիսի 5-ին ժամը 13։00-ին նախաձեռնել են ավտոերթ՝ ի պաշտպանություն Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարների:

«Կան շատ վարորդներ, ովքեր հնարավորություն չունեն մասնակցելու ցույցին՝ ղեկին երկար ժամանակ գտնվելու պատճառով, ուստի կիրակի իշխանությունը կտեսնի, որ այս խնդիրը բոլորին է հուզում»,-ասաց նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը:

Նախաձեռնության անդամների խոսքով՝ Բաղրամյանում հավաքված մարդկանց բողոքն ուղղված է ոչ միայն էլեկտրաէներգիայի թանկացմամը, այլև կարմիր գծին, արագաչափերին, տեսախցիկներին, որոնք հանգեցնում են անհարկի տուգանքներին:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին