▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում երթևեկությունն այնպես է հատուկ կազմակերպված, որ թակարդներն ընկնես ու փող մուծես

14 տարի Կանադայում և ԱՄՆ ավտո եմ քշել: Ընդամենը մեկ անգամ եմ խախտել եևթևեկության կանոնները: Հիմա Երևանում ամիսը մի երկու հատ տուգանք է գալիս: Գուցե փոխվել եմ կամ վատ եմ սկսել քշել: Իհարկե ոչ: Երթևեկությունն այնպես է հատուկ կազմակերպված, որ թակարդներն ընկնես ու փող մուծես:

Օրինակ, կանաչի տակ հատում ես գիծը, որ անցնես խաչմերուկը: Սակայն չես հասցնում, որովհետև մի անուղեղ հետիոտն դեմդ է կտրում, նաև չես հասցնում անցնել խաչմերուկը՝ կստեղծես վթարային իրավիճակը: Ու դու կանգնում ես վթարային իրավիճակ ստեղծելու կամ 5000 դրամ տուգանվելու երկընտանքի առջև: Այնպես որ տեսախցիկները ոչ թե նպաստում են երթևեկության անվտանգության բարձրացմանը, այլ ընդհակառակը ստիպում են վարորդին տուգանվելուց խուսափելու համար ստեղծել վթարային իրավիճակ:

Արա Պապյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին