▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կնոջը հրազենային վնասվածք հասցրած եւ իրեն սպանած տղամարդը հեղինակություն էր

 

Երեւանում երեկ՝ հուլիսի 2-ին, կայացել է նոր ծննդաբերած կնոջը հրազենային վնասվածքներ հասցրած, այնուհետեւ ինքնասպան եղած տղամարդու հուղարկավորությունը: Մեզ հայտնի դարձավ, որ դրա նախորդ օրն էլ Եղվարդում կայացել է հոգեհանգիստը: Հենց Եղվարդից էլ նրան հուղարկավորել են:
Բնակարանը, որտեղ ապրում էին ամուսինները սկեսրոջ հետ, դեպքից հետո ոչ ոք չի վերադարձել: Հարեւանները մեզ հետ զրույցում պատմեցին, որ որեւէ մեկին չեն տեսել, որ տուն գա, միայն տանտերն է եկել՝ բանալիները վերցնելու, սակայն հարազատները խնդրել են սպասել մի քանի օր:
Ասում են, թե տղամարդը հեղինակություն է եղել, լավ ընկերական  շրջապատ է ունեցել, անգամ պաշտոնյաների հետ է մտերիմ եղել,  նրան շատերն են ճանաչում եւ միանգամից նշում մականունը՝ «Քիթ Հայկո»: Սա նրա երկրորդ ամուսնություն է, առաջին ամուսնությունից դուստր ունի դպրոցահասակ:
Դեպքից արդեն օրեր են անցել, այս ընթացքում տարբեր վարկածներ, ասեոկոսեներ եւ լուրեր են շրջանառվել ողբերգության հնարավոր պատճառների մասին: Կարծես հստակ է միայն այն, որ տղամարդը վերջին շրջանում հուզական անկայուն վիճակում է գտնվել, սակայն այս ամենը դեռ ապացուցել է պետք:  Քանի դեռ հիվանդանոցում ծանր կայուն վիճակում գտնվող կինը չապաքինվի եւ ցուցմունք չտա, պարզ չի լինելու՝ ինչու եւ ինչպես եղավ դեպքը, ինչ խնդիրներ են եղել ամուսինների մեջ եւ այլն:
Ինչ վերաբերում է պալատում հայտնաբերված պոկված մազերին եւ արդյոք դա կարող է վկայել բռնության մասին, Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնեցին, որ չեն ցանկանում մեկնաբանել լրատվամիջոցներում տարածված չճշտված տեղեկությունները եւ ասեկոսեները:
Առայժմ քրեական գործը հարուցվել է ապօրինի զենք կրելու եւ սպանության փորձի համար, սակայն չի բացառվում, որ քննության ընթացքում այն վերաորակվի:
Նշվում է նաեւ, որ ինքնասպան եղած տղամարդը հոգեմետ դեղեր էր ընդունում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում հունիսի 30-ին արտակարգ դեպք է գրանցվել: Ամուսինը եկել էր հիվանդանոց, կրակել ժամեր առաջ կեսարյան հատմամբ ծննդաբերած կնոջը, ապա ինքնասպան եղել:

news.am-ը գրում է, որ Երեւանում երեկ՝ հուլիսի 2-ին, կայացել է նոր ծննդաբերած կնոջը հրազենային վնասվածքներ հասցրած, այնուհետեւ ինքնասպան եղած տղամարդու հուղարկավորությունը: Մեզ հայտնի դարձավ, որ դրա նախորդ օրն էլ Եղվարդում կայացել է հոգեհանգիստը: Հենց Եղվարդից էլ նրան հուղարկավորել են:
Բնակարանը, որտեղ ապրում էին ամուսինները սկեսրոջ հետ, դեպքից հետո ոչ ոք չի վերադարձել: Հարեւանները մեզ հետ զրույցում պատմեցին, որ որեւէ մեկին չեն տեսել, որ տուն գա, միայն տանտերն է եկել՝ բանալիները վերցնելու, սակայն հարազատները խնդրել են սպասել մի քանի օր:

Ասում են, թե տղամարդը հեղինակություն է եղել, լավ ընկերական  շրջապատ է ունեցել, անգամ պաշտոնյաների հետ է մտերիմ եղել,  նրան շատերն են ճանաչում եւ միանգամից նշում մականունը՝ «Քիթ Հայկո»: Սա նրա երկրորդ ամուսնություն է, առաջին ամուսնությունից դուստր ունի դպրոցահասակ:
Դեպքից արդեն օրեր են անցել, այս ընթացքում տարբեր վարկածներ, ասեոկոսեներ եւ լուրեր են շրջանառվել ողբերգության հնարավոր պատճառների մասին: Կարծես հստակ է միայն այն, որ տղամարդը վերջին շրջանում հուզական անկայուն վիճակում է գտնվել, սակայն այս ամենը դեռ ապացուցել է պետք:  Քանի դեռ հիվանդանոցում ծանր կայուն վիճակում գտնվող կինը չապաքինվի եւ ցուցմունք չտա, պարզ չի լինելու՝ ինչու եւ ինչպես եղավ դեպքը, ինչ խնդիրներ են եղել ամուսինների մեջ եւ այլն:
Ինչ վերաբերում է պալատում հայտնաբերված պոկված մազերին եւ արդյոք դա կարող է վկայել բռնության մասին, Քննչական կոմիտեից կայքին հայտնեցին, որ չեն ցանկանում մեկնաբանել լրատվամիջոցներում տարածված չճշտված տեղեկությունները եւ ասեկոսեները:

Առայժմ քրեական գործը հարուցվել է ապօրինի զենք կրելու եւ սպանության փորձի համար, սակայն չի բացառվում, որ քննության ընթացքում այն վերաորակվի:
Նշվում է նաեւ, որ ինքնասպան եղած տղամարդը հոգեմետ դեղեր էր ընդունում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Հիշեցնենք, որ   Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում հունիսի 30-ին արտակարգ դեպք էր գրանցվել: Ամուսինը եկել էր հիվանդանոց, կրակել ժամեր առաջ կեսարյան հատմամբ ծննդաբերած կնոջը, ապա ինքնասպան եղել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին