▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ վիճակում Սդղի գյոլում ծեծի ենթարկված Հարություն Զաքարյանի աչքը վիրահատությունից հետո

««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիների եւ եղբոր մասնակցությամբ Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում դաժան ծեծի ենթարկված Զաքարյան եղբայրներից Հարություն Զաքարյանը 2 օր առաջ վերադարձել է Հայաստան: Նա, ինչպես հայտնի է, ծեծի արդյունքում կորցրել է մեկ աչքի տեսողությունը, եւ դեռեւս մայիսին նրան տեղափոխել էին Մոսկվա` բուժման համար: Բայց ոչ մի արդյունք. նրա աչքը չի տեսնելու:

Հարություն Զաքարյանի վերադարձն այս գործի համար կարեւոր է, քանի որ համարվում է, որ Ս. Խաչատրյանի որդուն մեղադրանք առաջադրել-չառաջադրելը, ինչպես նաեւ մեղադրանքի բնույթը պայմանավորված կլինի նրա ցուցմունքով:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները մարզպետի որդուն վկայի կարգավիճակում պահելու փաստը մինչ այս պարզաբանում էին հենց այն հանգամանքով, որ գործով հիմնական տուժողը Հայաստանում չէր եւ ցուցմունք չի տվել: Ուստի ենթադրվում է, որ առաջիկայում Տիգրան Խաչատրյանին մեղադրանք կառաջադրվի»:  

Լուսանկարները Armlur.am

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին