▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լացեք, մինչև ես շունչ քաշեմ

 

Կինս, երբ հուզված է՝ մինչև չարտասվի, չի հանգստանա։ Լալու կողմէ ծովափնյա իրկիր մըն է կինս, դեռ չամպած՝ կանձրևէ։ Բայց հաճախ մեր սեփական դժբախտությունն քիչ կուգա պահանջված արցունքը թափելու համար, այդ պատճառով, տեսար, շրջեց դրացիներու տուները լրացուցիչ դժբախտություններ ճարելու։ Իսկ դժբախտությունն մեր երկրում գտնելու համար չեն փնտռեր, չգտնելու համար կփնտռեն։
Լա՞լ կուզես, համմ՛է, աթոռն առ նստիր, ես ճոխ ճաշարանատիրոջ նման դժբախտության «ճաշացուցակը» առջևդ դնեմ, ընտրէ ըստ քո ճաշակի։
Բանտայի՞ն կուզես։ Ահա։
Գեղամ անուն մէկը, շուկայում զույգ կրկնակօշիկ վաճառելու համար, իբրև «առևտրական» ութ տարվա բանտարկության դատապարտվեցավ։ Հէք կին իր երկու երեխաներ իրար ծոց կպառկեցունէ՝ բանտ, մարդուն ղրկելու համար վերմակ մը ավելցնելու համար։ Երեխաներ 12-14 տարու են, վերմակը կարճ կուգա և կտոր չունի կցան դնելու։ Հետևաբար, ութ տարի, դժբախտաբար, երկար մարդն իր ոտները տասնչորս տարեկան տղու վերմակի տակ պիտի կծկէ ու մտածէ, թէ Արմիկն այժմ ի՞նչի տակ պառկի պիտի։
Բավակա՞ն է այսքան դժբախտություն քեզի։ Անշուշտ, ո՛չ։ Կեցիր քիչ մը աճեցունեմ։
Գեղամ երեք ամիս Երևանի բանտում մամլվելէ վերջ, մեյ մըն ալ տեսար մամուլի տակէն «լույս տեսավ» Ռոստովի բանտում։ (Հեռավոր հյուսիս տաժանակրության կերթա)։ Այդ բանտում գրպանահատները կհափշտակեն կնոջ արցունքով թրջված վերջին 15 ռուբլին ու ողջ զգեստներ։ Առտուն կհագնի բանտային վարչության տված ծակ «մեշոկն» ու դողդողալով ճամբա կիյնա հեռավոր հյուսիս։ Ճամբուն պատահմաբ հայելու մէջ կնայի իր․․․ անծանոթ դէմքին և կուրախնա, որ Երևանի իր ծանոթ Գեղամն, այդ գորովագութ հայրն, մնաց իր փոքրիկներու քով ու հեռավոր աքսոր կերթա բոլորովին օտար Գեղամ մը։ Գեղամ, որու դէմք ունեցողները ավելի «հեռավոր» ճամբար կերթան, սովորաբար, և ոչ թէ ութ տարով, այլ հավիտյան․․․
Հասնելով հաջորդ «կոմանդիրովկան*», «էտապը*» ամբողջ երեք օր կկայնի, ուր կալանավորները կդասավորվեն ըստ պրոֆեսիաներու, բժիշկները մեռելները կենդանիներէն կանջատեն։ Խիստ դժվարին աշխատանք մը, վասնզի այդ երկու «պրոֆեսիաները» համարյա միացած կապրէին մէկ անձի մէջ․ ըսել կուզեմ, կային մարդիկ, որք ունէին երկու «պրոֆեսիա»՝ հա՛մ մեռել էին, հա՛մ կենդանի։ Հոս Գեղամ ժամանակ ունի տունն երկու տող նամակ ղրկելու, բայց աջ ձեռքի բութն ու ցուցամատը ցուրտն տարեր է, իսկ ձախով գրել չի սովորեր։ Շարունակելով ճանապարհ, կերթա Հյուսիսային բևեռին շատ մոտիկ «Անդրբևեռային» շրջանը, ուր երկրագնդի բևեռի փոխարէն կնայի իր փթանոց կօշիկի մէջի երկարած ձողաչափ բևեռներ, որք մտնելով միսին մէջ արնաքամ են ըրեր ոտքն, արյուն պաղեր կոշիկին մէջ և ոտները անշարժացեր մէջը։ Գեղամն այս «հաստատուն» ոտներով կմտնէ «փակ լագեր» ուրկէ ոչ լուր կերթա տուն, ոչ տունէն լուր կերթա «լագեր»։ Երևանէն Նորիկ «սանիկի» մը միջոցով կիմանա, որ Երևանին մէջ իր մահվան լուրն է տարածված , ընտանիքն սկսեր ու ավարտեր է սուգն արդէն․․․
Գեղամն Սասունցի Դավթի նման ուժ կհավաքէ պոռալու համար «կենդանի՜ եմ», բայց գիշերը սաստիկ մրսեր էր ու հազը կխեղդէր կոկորդն։ Ստիպված «մեռած» մնաց։
Այսքանը բավական է կնոջս և ձեզ բավական երկար լալու համար․ լացէք, մինչև ես շունչ քաշեմ շարունակելու։ 
Լեռ Կամսար, 1947թ․ անտիպ

Կինս, երբ հուզված է՝ մինչև չարտասվի, չի հանգստանա։ Լալու կողմէ ծովափնյա իրկիր մըն է կինս, դեռ չամպած՝ կանձրևէ։ Բայց հաճախ մեր սեփական դժբախտությունն քիչ կուգա պահանջված արցունքը թափելու համար, այդ պատճառով, տեսար, շրջեց դրացիներու տուները լրացուցիչ դժբախտություններ ճարելու։ Իսկ դժբախտությունն մեր երկրում գտնելու համար չեն փնտռեր, չգտնելու համար կփնտռեն։

Լա՞լ կուզես, համմ՛է, աթոռն առ նստիր, ես ճոխ ճաշարանատիրոջ նման դժբախտության «ճաշացուցակը» առջևդ դնեմ, ընտրէ ըստ քո ճաշակի։Բանտայի՞ն կուզես։ Ահա։Գեղամ անուն մէկը, շուկայում զույգ կրկնակօշիկ վաճառելու համար, իբրև «առևտրական» ութ տարվա բանտարկության դատապարտվեցավ։ Հէք կին իր երկու երեխաներ իրար ծոց կպառկեցունէ՝ բանտ, մարդուն ղրկելու համար վերմակ մը ավելցնելու համար։ Երեխաներ 12-14 տարու են, վերմակը կարճ կուգա և կտոր չունի կցան դնելու։ Հետևաբար, ութ տարի, դժբախտաբար, երկար մարդն իր ոտները տասնչորս տարեկան տղու վերմակի տակ պիտի կծկէ ու մտածէ, թէ Արմիկն այժմ ի՞նչի տակ պառկի պիտի։Բավակա՞ն է այսքան դժբախտություն քեզի։ Անշուշտ, ո՛չ։ Կեցիր քիչ մը աճեցունեմ։

Գեղամ երեք ամիս Երևանի բանտում մամլվելէ վերջ, մեյ մըն ալ տեսար մամուլի տակէն «լույս տեսավ» Ռոստովի բանտում։ (Հեռավոր հյուսիս տաժանակրության կերթա)։ Այդ բանտում գրպանահատները կհափշտակեն կնոջ արցունքով թրջված վերջին 15 ռուբլին ու ողջ զգեստներ։ Առտուն կհագնի բանտային վարչության տված ծակ «մեշոկն» ու դողդողալով ճամբա կիյնա հեռավոր հյուսիս։ Ճամբուն պատահմաբ հայելու մէջ կնայի իր․․․ անծանոթ դէմքին և կուրախնա, որ Երևանի իր ծանոթ Գեղամն, այդ գորովագութ հայրն, մնաց իր փոքրիկներու քով ու հեռավոր աքսոր կերթա բոլորովին օտար Գեղամ մը։ Գեղամ, որու դէմք ունեցողները ավելի «հեռավոր» ճամբար կերթան, սովորաբար, և ոչ թէ ութ տարով, այլ հավիտյան․․․

Հասնելով հաջորդ «կոմանդիրովկան*», «էտապը*» ամբողջ երեք օր կկայնի, ուր կալանավորները կդասավորվեն ըստ պրոֆեսիաներու, բժիշկները մեռելները կենդանիներէն կանջատեն։ Խիստ դժվարին աշխատանք մը, վասնզի այդ երկու «պրոֆեսիաները» համարյա միացած կապրէին մէկ անձի մէջ․ ըսել կուզեմ, կային մարդիկ, որք ունէին երկու «պրոֆեսիա»՝ հա՛մ մեռել էին, հա՛մ կենդանի։ Հոս Գեղամ ժամանակ ունի տունն երկու տող նամակ ղրկելու, բայց աջ ձեռքի բութն ու ցուցամատը ցուրտն տարեր է, իսկ ձախով գրել չի սովորեր։ Շարունակելով ճանապարհ, կերթա Հյուսիսային բևեռին շատ մոտիկ «Անդրբևեռային» շրջանը, ուր երկրագնդի բևեռի փոխարէն կնայի իր փթանոց կօշիկի մէջի երկարած ձողաչափ բևեռներ, որք մտնելով միսին մէջ արնաքամ են ըրեր ոտքն, արյուն պաղեր կոշիկին մէջ և ոտները անշարժացեր մէջը։ Գեղամն այս «հաստատուն» ոտներով կմտնէ «փակ լագեր» ուրկէ ոչ լուր կերթա տուն, ոչ տունէն լուր կերթա «լագեր»։ Երևանէն Նորիկ «սանիկի» մը միջոցով կիմանա, որ Երևանին մէջ իր մահվան լուրն է տարածված , ընտանիքն սկսեր ու ավարտեր է սուգն արդէն․․․Գեղամն Սասունցի Դավթի նման ուժ կհավաքէ պոռալու համար «կենդանի՜ եմ», բայց գիշերը սաստիկ մրսեր էր ու հազը կխեղդէր կոկորդն։ Ստիպված «մեռած» մնաց։Այսքանը բավական է կնոջս և ձեզ բավական երկար լալու համար․ լացէք, մինչև ես շունչ քաշեմ շարունակելու։ 

Լեռ Կամսար

1947թ․ անտիպ

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին