▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք ենք, մեր Բաղրամյանը…

Լրացավ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ցույցի կարծեմ 10-րդ օրը:
Եվ ի՞նչ… Մնաց 30 օր հա՞…
Դե ժողովուրդն է ասում, որ 40 օրից ամեն ինչ կպարզվի…Կամ գուցե շու՞տ… Ժամանակներն են փոխվել, մարդիկ, պահանջները…Ամեն ինչ փոխվել է, խառնվել անխառնելին`միասեռականների ամուսնություն, անկապ կապերին իմաստնություն տալու ցանկություն, շան տղերքին գովերգելու, գողական ներկայացնելու, գլխին նստացնելու սովորություն ու անհագ ցանկություն, աներեսություն, տասը տիրոջ ծառայելու ունակություն ու պատրաստակամություն, սևին սպիտակ ասելու վարպետություն, անբարոյականի որդուն բնորոշ հատկություններով օժտվածների մեծաքանակություն…
Մի խոսքով, ամբողջ աշխարհում սոդոմգոմորագլոբալիզացիա է, որը մեզ էլ չի շրջանցում…
Մենք էլ ամեն դեպքում մենք ենք, մեր սարերը… Մենք ենք, մեր Բաղրամյանը…
Երեկ էլ այն յոնջայից թունավորված <<կովի>> գազերը հանեցին ցուցարարները, հասկացրին, որ իր արարքը թրիք չի, կեղտոտություն ա…Քառասունքը լրիվ լրացած…
Դե հասկացեք էլի, մերը թրքավարի մայդան-մեյդան չի, մերն ուրիշ ա, ուրիշ…
Է~, մի խոսքով, ժողովուրդը ճիշտ ա, մի 30 օր էլ սպասենք, մի բան գիտեն երևի, որ ասում են…

Ռոբերտ Մելքոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին