▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ ոստիկանական պատը չկա եւ ցուցարարները չկան.aravot.am

aravot.am-ը գրում է. Հուլիսի 3-ին ժամը 11-12-ի սահմաններում Բաղրամյան պողոտան դատարկ է: Այստեղ էր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ում քաղաքացիները դիմում էին տարբեր խնդրանքներով: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեղ՝ ինչու այլեւս կենդանի պատը չկա ցույցերի ժամանակ: «Իսկ ինչու ոստիկանները չկան, ոստիկանական պատը չկա, ցուցարարները չկան»,-հարցին հարցով պատասխանեց Փաշինյանը: Ապա հավելեց. «Կենդանի պատի ներկայացուցիչները չեն ասել, որ այստեղ նստացույց են հայտարարում: Իրենք ուղղակի բռնությունը կանխարգելելու առաքելություն ունեն եւ իրենց խնդիրն է՝ անել իրենցից կախվածը, որ բռնություններ տեղի չունենան, դրանով ամեն ինչ ասված է: Որեւէ մեկը չի ասել, որ այսինչ օրերին, այնինչ ժամերին այստեղ ենք լինելու…Կենդանի պատի նախաձեռնության ներկայացուցիչները միշտ այստեղ են եղել ըստ անհրաժեշտության… Ինչպես նախկինում, մենք խումբ ենք ձեւավորել, որն անընդհատ հետեւում է իրավիճակին: Դիտարկում է իրականացվում իրավիճակի, եւ այն պահին, երբ կլինի լարվածություն, նորից պատը «կկառուցենք», ինչպես դա եղավ հունիսի 28-ին, հիմա այն ռեժիմն է, որ դիտարկում է իրականացվում, քանի որ ուղիղ եթերը կա, մարդիկ հետեւում են իրավիճակին: Այնպես որ՝ կենդանի պատը ըստ անհրաժեշտության է, ինքը ակցիայի մաս չէ: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին