▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրապարակվել է հայ-թուրքական արձանագրությունների մասին Հիլարի Քլինթոնի նամակագրությունը

 

ԱՄՆ Պետդեպը հրապարակել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային շուրջ 3 հազար նամակագրությունները, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Էլեկտրոնային նամակագրությունը ընդգրկում է 2009 թվականի մարտից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածը, երբ Քլինթոնն արդեն մեկ տարի է, ինչ ԱՄՆ պետքարտուղարն էր: Նամակագրության մեծ մասը առօրյա իրադարձությունների են վերաբերում, ներառյալ հեռախոսազանգեր՝ կապված արտաքին հարաբերությունների հարցերի կարգավորման հետ:
Որոշ էլեկտրոնային նամակներ հրապարակել է ամերիկյան Los Angeles Times պարբերականը: Նամակագրությունում կան նաև Հայաստանին ու Թուրքիային վերաբերող նամակագրություններ, որտեղ երևում է 2009թ. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ԱՄՆ-ի դերակատարությունը՝ ուղղված երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը:
Davu կատեգորիայում կան որոշ նամակներ՝ ուղղված Թուրքիայի ներկայիս վարչապետ Ահմեդ Դավութօղլուին, ով այդ տարիներինն երկրի արտաքին գործերի նախարարն էր:
Նամակագրություններում Քլինթոնը դիմում է թուրք ու հայ դիվանագետներին՝ առաջարկելով զանգահարել ու քննարկել հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցերը:

Արդեն տեղեկացրել ենք, որ հրապարակվել են ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին քարտուղար Հիլարի Քլինթոնի որոշ նամակագրություններ:

Այժմ ԱՄՆ Պետդեպը հրապարակել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային շուրջ 3 հազար նամակագրությունները, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Էլեկտրոնային նամակագրությունը ընդգրկում է 2009 թվականի մարտից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածը, երբ Քլինթոնն արդեն մեկ տարի է, ինչ ԱՄՆ պետքարտուղարն էր: Նամակագրության մեծ մասը առօրյա իրադարձությունների են վերաբերում, ներառյալ հեռախոսազանգեր՝ կապված արտաքին հարաբերությունների հարցերի կարգավորման հետ:
Հատկանշական է, որ այս ցանկում կան նաև Հայաստանին ու Թուրքիային վերաբերող նամակագրություններ, որտեղ երևում է 2009թ. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ԱՄՆ-ի դերակատարությունը՝ ուղղված երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը:

Ամերիկյան  Los Angeles Times պարբերականը հրապարակել է հենց այդ թեմայով նամակագրությունը, որից կարելի է հստակ տեսնել, թե ինչ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ն 2009 թ. հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման հարցում: Նամակագրությունից պարզ է դառնում, որ ԱՄՆ-ն փորձում է միջնորդել Հայաստանի ու Թուրքիայի միջև արձանագրությունների ստորագրմանն ու դրա համար կոնկրետ ժամկետներ է առաջ քաշում՝ մինչ հոկտեմբեր ամիսը: 

Davu կատեգորիայում կան որոշ նամակներ՝ ուղղված Թուրքիայի ներկայիս վարչապետ Ահմեդ Դավութօղլուին, ով այդ տարիներինն երկրի արտաքին գործերի նախարարն էր:

Նամակագրություններում Քլինթոնը դիմում է թուրք ու հայ դիվանագետներին՝ առաջարկելով զանգահարել ու քննարկել հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցերը:

 

1

2

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին