▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրիկյանն այդտեղ էր եկել նախապես հրահանգավորված և պատրաստված

Բաղրամյան փողոցը ներկայումս տարբեր ուժային կենտրոնների կողմից ամենաշատ դիտարկվող թեժ կետերից մեկն է: Այդ տեսանկյունից այստեղ կարող է պատահել աներևակայելին: 

Այսպիսով Պ. Հայրիկյանի և Եվրոմիության դրոշների մուտքը փողոց պետք է դիտարկվի որպես բազմաֆունկցիոնալ և բազմաշերտ օպերացիայի փոքրիկ օղակներից մեկը, որի մասնակի հանգուցակետը ըստ էության պետք է լիներ եվրոպական դրոշների ոտնակոխ լինելը: Շղթայի մեկնարկային կետը պետք է ընկալվի իսկզբանե ռուսական լրատվամիջոցների շրջանակներում շարժմանը մայդանային երանգներ հաղորդելը: 
Իսկ հիմա մի քանի հարց ցուցարարներին.

Շատ լավ է, որ եվրոպական դրոշների առկայության վտանգավորությունը ժամանակին ընկալվեց, բայց.

1. Մի՞թե պարզ չէր, որ միևնույն ժամանակ դրանց նկատմամաբ անարգալից վերաբերմունքը էլ ավելի վտանգավոր է: 
2. Մի՞թե պարզ չէր, որ Հայրիկյանը այդտեղ է եկել նախապես հրանգավորված և պատրաստված ու ամեն անգամ շեշտադրում էր հունիսի 23-ի բռնությունները Եվրոդատարանում քննելու հանգամանքը: 

Սա մեծ հաշվով ծուղակ էր, որը ըստ պատշաճի չընկալվեց և չկանխվեց:
Այլ խոսքով ասած դա այս դեպքում Հայաստանի շահերից չբխող կոմպլեմենտարիզմի ինտրիգային դրսևորում էր, այն է՝ մայդանային շղարշի ներքո այո ասել եվրոպացիներին, իսկ արևմտամետ ներկայացող ուժերին փողոցից դուրս շպրտելուց հետո այո ասել ռուսներին: Իսկ այս ամենը ի՞նչի դիմաց, իհարկե պարզ չէ: 
Իսկ ո՞վ է այս ամենի ճարտարապետը, իսկ դա ավելի քան ակնհայտ է: 
Որպես վերջաբան. ինչ էլ անեն, միևնույն է Հայաստանի քաղաքացին արդեն հաղթել է:

Կարպիս Փաշոյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին