▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում պետք է հանրաքվե անցկացնել

Արցախում պետք է հանրաքվե անցկացնել: Մանրամասնեմ: Պաշտոնական Երևանը մինչեւ հիմա չի ճանաչել ԼՂՀ անկախությունը, որպես Բարի կամքի դրսևորում և փոխզիջում; : Եթե Ադրբեջանը պատերազմ սանձազերծի ,ապա փոխզիջումը դառնում է անիմաստ: Պատերազմի դեպքում, ռազմաճակատում բանակը իր գործը կանի, բայց դիվանագիտական ճակատը ևս կարևոր է:Այդ դեպքում ՀՀ ն ՄԱԿ ի գլխավոր ասամբլեայում պետք է պաշտոնապես ճանաչի երկու բան`ԼՂՀ անկախությունը և ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Արդեն երրորդ անգամ եմ խոսում այն մասին, որ 1991 թվականին, նորանկախ ադրբեջանական պետությունը իրեն հռչակել է մուսավաթական ադրբեջանի իրավահաջորդ: Միջազգային իրավունքը սահմանում է, որ իրավահաջորդ պետությունը ժառանգում է իրավանախորդի տարածքը, միջազգային պարտավորությունները, և այլն: Ինչպես գիտենք, լեռնային և դաշտային Արցախը, Նախիջևանը ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո մուսավաթական ադրբեջանի կազմում չեն եղել: Առանց ավելորդ գլխացավանքի, այլևս չենք վիճարկում խորհրդային տարիներին Արցախի և Նախիջևանի ադրբեջանական ՍՍՀ կազմ մտցնելու հարցը, կամ ԼՂՀ հռչակումը, ունենում ենք որպես հաղթաթուղթ մուսավաթական ադրբեջանը, ճանաչում ենք ադրբեջանի հանրապետության տարածքային ամբողջականության սկզբունքը, որից բխում է, որ Լեռնային Ղարաբաղը, Դաշտային Ղարաբաղը, Նախիջևանը նրա կազմում չեն, այլ`ՀՀ կազմում: Մարդիկ 1991 ին իրենց սկուտեղի վրա մեզ են մատուցել: ԼՂՀ ճանաչման մասին: ադրբեջանական պետության տարածքային ամբողջականության ճանաչումից հետո, Արցախը ,համաձայն միջազգային իրավունքի նորմերի, ՀՀ մաս է դառնում, բայց. ...: Բայց, որպես չափազանց դեմոկրատ երկիր, ՀՀ ն ճանաչում է ԼՂՀ անկախությունը, իսկ ԼՂՀ ում անցկացվում է հանրաքվե: Հանրաքվեում քննարկվում է ԼՂՀ ի ՀՀ կազմի մեջ մտնել, չ մտնելու հարցը : Սա արդեն կլինի ներհայկակական հանրաքվե: Այ այդ ժամանակ պառակտվելու փոխարեն կքննարկենք, թե ինչ կարգավիճակ ենք ուզում`մեկ ազգ, մեկ երկիր, երկու ազգային պետություն, թե` մեկ ազգ, մեկ երկիր, մեկ ազգային պետություն:

Տիգրան Մկրտչյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին