▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում քաղցկեղով հիվանդների թիվը կեռապատկվի.Մասնագետներն ահազանգում են

Օրերս ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ  առողջ սննդի հարցերին նվիրված կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էր նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ 

Գիտնական,  Ռուսաստանի Դաշնության բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ սնուցման ինստիտուտի տնօրեն Վիկտոր Թուտելյանը ՀՀ ԳԱԱ նախագահությանը և հրավիրվածներին ներկայացրեց առողջ սնուցման գլոբալ մարտահրավերները, դրանց հաղթահարման աշխարհի փորձը: Նրա խոսքով՝ աշխարհն այսօր գնում է մարդուն առողջ պահելու, հիվանդությունները կանխարգելելու ուղղությամբ:

«Հունիսի 7-ին  դիմել ենք ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին՝ խնդրելով, որպեսզի հանդիպում կազմակերպի և մեր՝  մոտ  12 փորձագետներ գնան ու համատեղ քննարկեն այս հարցը: Վերջինը պատասխանել է՝  նշելով, որ ԳԱԱ-ն չունի համապատասխան մասնագետներ՝ ցորենի ալյուրը երկաթով և ֆոլաթթվով հարստացնելու խնդրահարույց հարցի վերաբերյալ համապատասխան մասնագիտական տեսակետներ ներկայացնելու համար: Հետո ինձ զանգահարում են և ասում, որ պետք է քննարկում տեղի ունենա»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը՝  նշելով, որ գնացել են լավագույն մասնագետների հետ միասին. Սակայն նրանց ասել են, որ միտինգային տրամադրություններ պետք չեն.

«Պատասխանեցինք, որ եկել ենք քննարկման և ապացուցելու, որ հացը ֆոլաթթվով հարստացնելը հայ ազգին մեծ խնդրի առջև է կանգնեցնելու, հետո տեսանք, որ մեր մասնագետներից ոչ ոքի ձայն չեն տալիս»,-ասաց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահը:

Մելիտա Հակոբյանը նշում է. «Այդ ծրագիրը վտանգի առջև է կանգնեցնելու այսօրվա և վաղվա սերնդին: Մեր մասնագետները եկել են այն եզրակացության, որ  ֆոլաթթուն և երկաթը  մեզ մոտ ոչ թե պակաս են, այլ մի բան էլ շատ են,  որովհետև մենք մեծ քանակով կանաչեղեն ենք օգտագործում՝ ի տարբերություն  Ռուսաստանի: Նույնիսկ հնարավորություն չունեցանք ասելու՝ եթե այդքան լավ բան է, Ռուսասատնում օգտագործեք»:

Կենսաֆիզիկ Աշոտ Կարապետյանն էլ նշեց, որ երկաթի սուլֆատը համարվում է ամենաթունավոր միացությունը:

«Այն ստամոքսի ուժեղ գրգռիչ է, կարող է  վնասել լորձաթաղանթը:  Ինչ վերաբերում է ֆոլաթթվին, ապա 1 կգ ալյուրին ցանկանում են ավելացնել 1.3 միլիգրամ: Մենք օրը մոտ 400 գրամ հաց ենք ուտում, այսինքն՝ Հայաստանում քաղցկեղով հիվանդների թիվը կեռապատկվի: Չիլիում քաղցկեղի աճը տեղի է ունեցել ֆոլաթթվի բարձր դոզայի հետևանքով»,-ասաց Աշոտ Կարապետյանը:

Մելիտա Հակոբյանն էլ հավելեց. «Մենք չունենք լաբորատարիա, որը կարող է ֆոլաթթուն տարբերել ֆոլատներից»:

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին