▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Բուդաղյանի՝ Սուրիկ Խաչատրյանի մահափորձին դրդելու կասկածանքը լղոզված է. փաստաբան

 

Այսօր՝ ժամը 11:00-ին, փաստաբան Հայկ Ալումյանը վերջապես հանդիպել է իր պաշտպանյալ Արա Բուդաղյանի հետ: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Հայկ Ալումյանը նշեց, որ ինքը որպես Արա Բուդաղյանի պաշտպան ներգրավվել է նախօրեին` ցերեկվա ժամը 12:00-ին, երբ ձերբակալվելիս Արա Բուդաղյանը հայտարարել է, որ ցանկանում է, որ իր պաշտպանությունն իրականացնի Հայկ Ալումյանը: Ուստի` այդ ժամանակվանից սկսած էլ մինչև այսօրվա ժամը 11:00-ն, այսինքն՝ մի ամբողջ օր խախտվել է Արա Բուդաղյանի պաշտպանության իրավունքը: 
 
Բացի այդ, Հայկ Ալումյանը նշեց, որ Սուրիկ Խաչատրյանի մահափորձին դրդելու կասկածանքը ծայրաստիճան լղոզված է: Պարզ չէ, թե Արա Բուդաղյանը, ըստ կասկածանքի, ինչպե՞ս, ե՞րբ, ո՞ւմ և ի՞նչ հանգամանքներում է դրդել:
 
Արա Բուդաղյանին առաջարկում են ցուցմունք տալ, Արա Բուդաղյանն էլ ասում է՝ «ես երբևէ որևէ մեկի չեմ դրդել»: Արա Բուդաղյանը կխոսի, երբ ԱԱԾ քննիչները կոնկրետացնեն, թե ինչում է ինքը կասկածվում:
 
«Ինձ թվում է, իրենք էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ են գրել: Սպասենք, մինչև իրենք կպարզեն, թե ինչի՞ մեջ են կասկածում, որոշակիացնեն, կողմնորոշվեն, դրանից հետո նոր մենք կկարողանանք փարատել իրենց կասկածները»,- ասաց Հ.Ալումյանը՝ նշելով, որ իր տեղեկություններով, քննչական մարմինը դիմելու է դատարան Արա Բուդաղյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդությամբ:

pastinfo.am-ը գրում է, որ այսօր՝ ժամը 11:00-ին, փաստաբան Հայկ Ալումյանը վերջապես հանդիպել է իր պաշտպանյալ Արա Բուդաղյանի հետ:

Կայքի թղթակցի հետ զրույցում Հայկ Ալումյանը նշեց, որ ինքը որպես Արա Բուդաղյանի պաշտպան ներգրավվել է նախօրեին` ցերեկվա ժամը 12:00-ին, երբ ձերբակալվելիս Արա Բուդաղյանը հայտարարել է, որ ցանկանում է, որ իր պաշտպանությունն իրականացնի Հայկ Ալումյանը: Ուստի` այդ ժամանակվանից սկսած էլ մինչև այսօրվա ժամը 11:00-ն, այսինքն՝ մի ամբողջ օր խախտվել է Արա Բուդաղյանի պաշտպանության իրավունքը: 

Բացի այդ՝ Հայկ Ալումյանը նշեց, որ Սուրիկ Խաչատրյանի մահափորձին դրդելու կասկածանքը ծայրաստիճան լղոզված է: Պարզ չէ, թե Արա Բուդաղյանը, ըստ կասկածանքի, ինչպե՞ս, ե՞րբ, ո՞ւմ և ի՞նչ հանգամանքներում է դրդել: Արա Բուդաղյանին առաջարկում են ցուցմունք տալ, Արա Բուդաղյանն էլ ասում է՝ «ես երբևէ որևէ մեկի չեմ դրդել»:

Արա Բուդաղյանը կխոսի, երբ ԱԱԾ քննիչները կոնկրետացնեն, թե ինչում է ինքը կասկածվում: «Ինձ թվում է, իրենք էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ են գրել: Սպասենք, մինչև իրենք կպարզեն, թե ինչի՞ մեջ են կասկածում, որոշակիացնեն, կողմնորոշվեն»,- ասաց Հ.Ալումյանը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին