▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մորս պապը, վերադառնալով տուն, չի գտել ոչ կնոջը, ոչ աղջիկներին

Կարապետ Կոկոզյանի պատմությունը
Ուրֆա
Հորդանանաբնակ Հարութ Մադարյան ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր մոր պապի պատմությունը: Վերադառնալով տուն նա չի գտել կնոջն ու աղջիկներին, իսկ տունն ավերված է եղել:
«Մորս պապիկն ապրում էր Ուրֆայում: Կարողացել է փրկվել օսմանյան բանակից: Երբ վերադարձել է տուն, չի գտել ոչ կնոջը, ոչ աղջիկներին, ոչ էլ իր տունը, որն ավերված էր: Կարապետը որոշել է ապրել այլ երկրում: Նա սկսել է հետևել օսմանյան բանակին՝ տեսնելու՝ որտեղ էին նրանք տանում իր համագյուղացիներին, տեսնում էր՝ ինչպես են նրանց տանում Մերձավոր Արևելքի (Հորդանան) լեռներով, նրանք խմբերով էին շարժվում, ամեն խմբում 50-55 հայ:
Նրանց մեծ մասը կանայք և երեխաներ էին, ամեն խումբը հսկում էր 2 օսմանցիժ: Նա տեսնում էր՝ ինչպես էին հայերը կուլ տալիս ոսկին, միայն թե չտային օսմանցիներին: Երբ նա եկավ Հորդանան, հանդիպեց իր զարմուհի Զարքային և ամուսնացավ նրա հետ: Տարիներ անց նրանք տեղափոխվեցին Ամման, և 12 զավակ ունեցան»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին