▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանության «ձեռքերն ազատվեց»

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում, ցուցարարների նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ եթե իրենց պահանջները չկատարվեց, ապա երկուշաբթի օրվանից յուրաքանչյուր օր, քանի պահանջները չեն կատարվել, բարիկադները ամեն օր մեկ քայլ առաջ է դրվելու:

Սա ըստ էության խոսում է ցուցարարների ու ոստիկանության միջև ձեռք բերված ստատուս քվոյի խախտում է: Միաժամանակ սա այն է ինչ անհրաժեշտ է ոստիկանությանը՝ բացելու պողոտան: Այն պահից սկսած, երբ ցուցարարները առաջ քայլ կանեն ոստիկանների «ձեռքները կազատվեն» և ուժի կիրառումը կդառնա անխուսափելի:

Պարզ չէ, թե ցուցարարների որքան մասն է պաշտպանում Սանասարյանի մոտեցումները, սակայն ակնհայտ է, որ Սանասարյանի հայտարարությունը ոստիկանության հետ բախումների կբերի:

Վաչագան Գևորգյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին