▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իդեալը գեղեցիկ է, բայց մեջը փուչ

 

Իդեալը գեղեցիկ է, բայց մեջը փուչ։ Մարդկության այն մասը, որին չբավարարեց այս իդեալը, սկսեց այլ իդեալներ որոնել կյանքում և իր որոնումների մեջ այնքան փոքրացավ, որ հասավ մինչև... սոցիալիզմ։
Այսինքն, եթե ես ու դու հավասարապես կուշտ ենք՝ ուրեմն երջանիկ ենք։ Այս տեսանկյունով՝ աշխարհում երջանիկ են այն ավանակները միայն, որոնք ընկած են առվույտի արտի մեջ և ուտում են ըստ իրենց ստամոքսի տարողության։ Եվ մարդկանցից էլ նրանք միայն, որոնք ընկած են անծայրածիր խոհանոցում։
Հարց. ներկա կապիտալիստը, որ հասել է արդեն այդ ստամոքսային իդեալին, երջանիկ զգո՞ւմ է իրեն արդյոք։
Բոլորովին։
Ամենադժբախտ մարդը։
Նա գիշեր ցերեկ տանջվում է այն ցավով, թե ի՞նչ անի, որ իր ստեղծած բոլոր բարիքները ինքը միայն ուտի ու բախվում է անհաղթահարելի արգելքի՝ իր ստամոքսը փոքր, իր բարիքները անծայր։
Բարդ հասկացություն է երջանկությունը, շատ բարդ։
Երջանկությունը շաքար չի, որ ճակնդեղով միայն շինվի։
Երջանկությունը մեղր է, որի համար մեղուն աշխարհի բոլոր ծաղիկների վրա է թառում, այն պատրաստելու համար։
Լեռ Կամսար

Իդեալը գեղեցիկ է, բայց մեջը փուչ։ Մարդկության այն մասը, որին չբավարարեց այս իդեալը, սկսեց այլ իդեալներ որոնել կյանքում և իր որոնումների մեջ այնքան փոքրացավ, որ հասավ մինչև... սոցիալիզմ։Այսինքն, եթե ես ու դու հավասարապես կուշտ ենք՝ ուրեմն երջանիկ ենք։ Այս տեսանկյունով՝ աշխարհում երջանիկ են այն ավանակները միայն, որոնք ընկած են առվույտի արտի մեջ և ուտում են ըստ իրենց ստամոքսի տարողության։ Եվ մարդկանցից էլ նրանք միայն, որոնք ընկած են անծայրածիր խոհանոցում։Հարց. ներկա կապիտալիստը, որ հասել է արդեն այդ ստամոքսային իդեալին, երջանիկ զգո՞ւմ է իրեն արդյոք։Բոլորովին։Ամենադժբախտ մարդը։Նա գիշեր ցերեկ տանջվում է այն ցավով, թե ի՞նչ անի, որ իր ստեղծած բոլոր բարիքները ինքը միայն ուտի ու բախվում է անհաղթահարելի արգելքի՝ իր ստամոքսը փոքր, իր բարիքները անծայր։Բարդ հասկացություն է երջանկությունը, շատ բարդ։Երջանկությունը շաքար չի, որ ճակնդեղով միայն շինվի։Երջանկությունը մեղր է, որի համար մեղուն աշխարհի բոլոր ծաղիկների վրա է թառում, այն պատրաստելու համար։

Լեռ Կամսար

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին