▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոգեորսությամբ նաև ճամբարներում են զբաղվում.ահազանգ

«Հայաստանում բազմաթիվ են կրոնական հողի վրա սպանություններն ու ինքնասպանությունները, սակայն դրանով առանձնապես զբաղվող չկա: Վերջին դեպքերը ցույց են տալիս, որ մեր ղեկավարությունը պետք է պատրաստի համապատասախան մասնագետներ՝ կրոնական շարժառիթներով կատարվող հանցագործությունների բացահայտման համար»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:

Նրա խոսքով՝ մենք ունենք շատ լավ հոգեբաններ, բայց չունենք զոմբիացման մասնագետներ:

«Աստված չանի՝ մեկը դառնա զոմբի, ոչ ոք չի կարողանա նրան դուրս բերել այդ վիճակից»:

Ալեքսանդր Ամարյանը նշում է՝ Հայ Առաքելական եկեղեցու հավատքից մի փոքր շեղումն արդեն իսկ համարվում է աղանդ ու ահազանգում է՝ հոգեորսության տեղ են համարվում նաև  ճամբարները:

«Այսօրվա դրությամբ պետական նորմալ ճամբարները 2-3-ն են, մնացածը քայքայիչ աղանդավորական են.Հանքավանում, Սևանում, Դիլիջանում»:

Հարցին, թե ինչո՞ւ ՀՀ Կառավարությունը քայլեր չի ձեռնարկում այս ամենը կանխելու համար, Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավարը պատասխանեց.

«Երևի կառավարելու առումով ձեռնտու է իշխանությանը.բաժանի՛ր, որ տիրես»:

 

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին