▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրիահայերի կացությունը

Սիրիայի էթնիկ քրիստոնյա փոքրամասնությունների թիվը գնալով նվազում է, շարունակվող պատերազմի արդյունքում։ Տեղի քրիստոնյա հայերից հատուկ կենտ մարդիկ են այստեղ մնացել։ Թայ Աբրիադ քաղաքի հայկական եկեղեցին վերածվել է բանտի։

Սիրիական Թալ Աբրիադ քաղաքն այժմ ազատ է «Իսլամական պետություն» խմբավորման հսկողությունից, սակայն երբեմնի 6000 փոքրամասնություն կազմող քրիստոնյաների թիվը քաղաքում նկատելիորեն նվազել է։ Դրանց թվում է հայազգի Խաչոն, ով չցանկացավ բացահայտել իր ամբողջ անունն ու ցույց տալ իր դեմքը։ Նա ցույց է տալիս, թե ինչ է կատարվել տեղի հայկական եկեղեցում։

«Դեռ 2011-ին մենք այստեղ նշեցինք Սուրբխաչը, այստեղ էին հավաքվել մեծաթիվ հայեր Լիբանանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից։ Ո՞վ կկարծեր, որ շուտով ամեն ինչ կփոխվի»։

Քաղաք նախ ներխուժեցին ապստամբները եւ թալանեցին այն այնուհետեւ՝ ջիհադիստները։  2012 ին, ինչպես փաստում է «Ամերիկայի Ձայնի» քրդական բաժնի թղթակիցը, այս եկեղեցին վերածվեց բանտի, այստեղ բանտարկության մեջ պահվում՝ այնուհետեւ գլխատվում էին քրիստոնյաներ։

Բարեբախտաբար եկեղեցին այժմ թեպետ դատարկ, բայց կանգուն է։ Թե ինչ կլինի դրա հետ վաղը հայտնի չէ։  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին