▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՍԴ-ից ակնկալում ենք նույն որոշումը, ինչ նախորդ անգամ. Արծվիկ Մինասյան

 

«Փաստինֆո»-ն գրում է.Սահմանադրական դատարանն առաջիկա ժամերին կհրապարակի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 2014թ.-ի հունիսի 21-ին վերանայված դրույթների սահմանադրականության հարցով իր որոշումը:
 
Քիչ առաջ ՍԴ-ն, գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա գործը, անցավ խորհրդակցական սենյակ:
 
Մինչ խորհրդակցական սենյակ հեռանալը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտնեց, որ կառավարությունը ներկայացրել է պարզաբանումներ, իսկ պատասխանող կողմ ճանաչված ԱԺ-ն՝ 23 էջից բաղկացած բացատրություններ: ՍԴ-ում դիմող կողմի պաշտոնական ներկայացուցիչներից ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն էլ երկու անգամ ներկայացրել է որոշակի լրացուցիչ նյութեր՝ «տարբեր գերատեսչություններին իր կողմից ուղղված տարաբնույթ գրագրություններ և դրանց պատասխաններ»:
ՍԴ-ում այս գործով զեկուցողներից Կիմ Բալայանը փորձեց պատասխանող կողմի ներկայացուցչից ճշտել որոշ հարցեր՝ կապված վերջինիս գրության մեջ նշվածի կապակցությամբ: ՍԴ անդամը նշեց, թե ԱԺ-ն, մասնավորապես, նշել է, որ ԱԺ մշտական հանձնաժողովներում ՍԴ-ում վիճարկվող օրենսդրական փոփոխությունների չքննարկելը պայմանավորված է նրանով, որ օրենսդրական փոփոխությունների փաթեթի քննարկումն ու ընդունումը  իրականացվել է ԱԺ  արտահերթ նիստում, այդ իսկ պատճառով մշտական հանձնաժողովներն իրենց սահմանադրական գործառույթը չեն կատարել: «Վկայակոչեք այն իրավական ակտը, որի հիման վրա նման պատասխան եք ներկայացրել ՍԴ»,-պատասխանող կողմին դիմեց ՍԴ անդամը:
ԱԺ աշխատակազմի Իրավաբանական վարչության պետ Հայկ Սարգսյանի պատասխանն ավելի քան կարճ էր. «Չեմ կարող վկայակոչել»:
Ի դեպ՝ մինչ ՍԴ անդամի կողմից հարցը հնչեցնելը ԱԺ ներկայացուցիչը հայտարարեց, թե իրենք պատրաստվել են գրավոր ընթացակարգով դատաքննությանը, և, եթե հարցեր կան, բանավոր հարցերին պատասխանելու համար խնդրում են ժամանակ տրամադրել՝ հետաձգելով գործի քննությունը: Նա կարծիք հայտնեց, թե հավանաբար չեն կարողանա բանավոր հարցերին այժմ պատասխանել՝ «ուղղակի չպատրաստվելու հիմքով»:
Այլ հարցադրումներ չեղան:
«Ակնկալում ենք նույն որոշումը, ինչ նախորդ անգամ՝ ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր»,-ի պատասխան «Փաստինֆո»-ի հարցի, ասաց ՍԴ-ում դիմող կողմի պաշտոնական ներկայացուցիչներից ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը՝ հավելելով. «Լիահույս ենք, այդ հավատով ենք հայց ներկայացրել դատարան»:
Անդրադառնալով ԱԺ Իրավաբանական վարչության պետի պատասխանին, Ա.Մինասյանը նշեց, որ Հայկ Սարգսյանը լավ իրավաբան է և, իհարկե, լավատեղյակ է: «Դա պարզապես տակտիկական քայլ էր»,-ասաց պատգամավորը: 
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, կենսաթոշակների կուտակային բաղադրիչն արդեն երկրորդ անգամ ՍԴ-ում վիճարկող պատգամավորներն այս անգամ դիմել են  Ազգային ժողովի կողմից 2014թ.-ի հունիսի 21-ին վերանայված «Կուտակային կենսաթոշակների մասին» և կից մի շարք  օրենքները, ինչպես նաև դրանց հետ համակարգային կապի մեջ գտնվող «Եկամտային հարկի մասին» օրենքի 6-րդ և 10-րդ հոդվածները Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու խնդրանքով:
 
Դիմումը ստորագրել են ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ խմբակցությունների անդամները, ինչպես նաև նրանց միացած՝ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունից Նիկոլ Փաշինյանը, «Ժառանգություն» խմբակցությունից Թևան Պողոսյանը և Ալեքսանդր Արզումանյանը, անկախ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Խաչատուր Քոքոբելյանը: 
 
ՍԴ-ում դիմող կողմի պաշտոնական ներկայացուցիչները, ինչպես և նախորդ անգամ ՍԴ-ում կուտակային բաղադրիչի սահմանադրականությունը վիճարկելու ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն է և իրավաբաններ Մերի Խաչատրյանն ու Արտակ Զեյնալյանը:

«Փաստինֆո»-ն գրում է. Սահմանադրական դատարանն առաջիկա ժամերին կհրապարակի «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 2014թ.-ի հունիսի 21-ին վերանայված դրույթների սահմանադրականության հարցով իր որոշումը: Քիչ առաջ ՍԴ-ն, գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա գործը, անցավ խորհրդակցական սենյակ: Մինչ խորհրդակցական սենյակ հեռանալը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտնեց, որ կառավարությունը ներկայացրել է պարզաբանումներ, իսկ պատասխանող կողմ ճանաչված ԱԺ-ն՝ 23 էջից բաղկացած բացատրություններ: ՍԴ-ում դիմող կողմի պաշտոնական ներկայացուցիչներից ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն էլ երկու անգամ ներկայացրել է որոշակի լրացուցիչ նյութեր՝ «տարբեր գերատեսչություններին իր կողմից ուղղված տարաբնույթ գրագրություններ և դրանց պատասխաններ»:

ՍԴ-ում այս գործով զեկուցողներից Կիմ Բալայանը փորձեց պատասխանող կողմի ներկայացուցչից ճշտել որոշ հարցեր՝ կապված վերջինիս գրության մեջ նշվածի կապակցությամբ: ՍԴ անդամը նշեց, թե ԱԺ-ն, մասնավորապես, նշել է, որ ԱԺ մշտական հանձնաժողովներում ՍԴ-ում վիճարկվող օրենսդրական փոփոխությունների չքննարկելը պայմանավորված է նրանով, որ օրենսդրական փոփոխությունների փաթեթի քննարկումն ու ընդունումը  իրականացվել է ԱԺ  արտահերթ նիստում, այդ իսկ պատճառով մշտական հանձնաժողովներն իրենց սահմանադրական գործառույթը չեն կատարել: «Վկայակոչեք այն իրավական ակտը, որի հիման վրա նման պատասխան եք ներկայացրել ՍԴ»,-պատասխանող կողմին դիմեց ՍԴ անդամը:

ԱԺ աշխատակազմի Իրավաբանական վարչության պետ Հայկ Սարգսյանի պատասխանն ավելի քան կարճ էր. «Չեմ կարող վկայակոչել»:

Ի դեպ՝ մինչ ՍԴ անդամի կողմից հարցը հնչեցնելը ԱԺ ներկայացուցիչը հայտարարեց, թե իրենք պատրաստվել են գրավոր ընթացակարգով դատաքննությանը, և, եթե հարցեր կան, բանավոր հարցերին պատասխանելու համար խնդրում են ժամանակ տրամադրել՝ հետաձգելով գործի քննությունը: Նա կարծիք հայտնեց, թե հավանաբար չեն կարողանա բանավոր հարցերին այժմ պատասխանել՝ «ուղղակի չպատրաստվելու հիմքով»:
Այլ հարցադրումներ չեղան:

«Ակնկալում ենք նույն որոշումը, ինչ նախորդ անգամ՝ ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր»,-ի պատասխան «Փաստինֆո»-ի հարցի, ասաց ՍԴ-ում դիմող կողմի պաշտոնական ներկայացուցիչներից ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը՝ հավելելով. «Լիահույս ենք, այդ հավատով ենք հայց ներկայացրել դատարան»:

Անդրադառնալով ԱԺ Իրավաբանական վարչության պետի պատասխանին, Ա.Մինասյանը նշեց, որ Հայկ Սարգսյանը լավ իրավաբան է և, իհարկե, լավատեղյակ է: «Դա պարզապես տակտիկական քայլ էր»,-ասաց պատգամավորը: 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, կենսաթոշակների կուտակային բաղադրիչն արդեն երկրորդ անգամ ՍԴ-ում վիճարկող պատգամավորներն այս անգամ դիմել են  Ազգային ժողովի կողմից 2014թ.-ի հունիսի 21-ին վերանայված «Կուտակային կենսաթոշակների մասին» և կից մի շարք  օրենքները, ինչպես նաև դրանց հետ համակարգային կապի մեջ գտնվող «Եկամտային հարկի մասին» օրենքի 6-րդ և 10-րդ հոդվածները Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու խնդրանքով: Դիմումը ստորագրել են ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ խմբակցությունների անդամները, ինչպես նաև նրանց միացած՝ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունից Նիկոլ Փաշինյանը, «Ժառանգություն» խմբակցությունից Թևան Պողոսյանը և Ալեքսանդր Արզումանյանը, անկախ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Խաչատուր Քոքոբելյանը:  ՍԴ-ում դիմող կողմի պաշտոնական ներկայացուցիչները, ինչպես և նախորդ անգամ ՍԴ-ում կուտակային բաղադրիչի սահմանադրականությունը վիճարկելու ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն է և իրավաբաններ Մերի Խաչատրյանն ու Արտակ Զեյնալյանը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին