▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ անել լյարդի հիվանդություններից խուսափելու համար

Լյարդը մարդու օրգանիզմի կարևորագույն ֆունկցիոներներից է: Նա կարելի է ասել պատասխանատու է ամբողջ օրգանիզմի և բազմաթիվ օրգան համակարգերի համար: Հենց լյարդի միջոցով են բոլոր տոկսիններն, ալերգեններն ու թույները չեզոքացվում ու վերաձևավորվում ավելի հեշտ դուրսբերվող միացությունների: Լյարդը նաև կարգավորում է ճարպային փոխանակման գործընթացը, հանքանյութերի փոխանակումը, պահպանում է հորմոնալ ֆոնը և վերահսկում խոլեստերինի ու գլյուկոզայի մակարդակը արյան մեջ:

Լյարդի ֆունկցիաները բազմաթիվ են: Մարդը կարող է այդ մասին չիմանալ, բայց լյարդի առողջության պահպանման կարևորությունը պարտավոր է գիտակցել, քանի որ լյարդի հիվանդությունների դեպքում տուժում է ամբողջ օրգանիզմը ու մի շարք օրգան համակարգեր: 

Լյարդի առանձնահատկություններից մեկը այն է, որ այն հիվանդանալու դեպքում չի ցավում, իսկ այլ նախանշանները մարդիկ հաճախ անտեսում են: 2009-ին կատարված ամենամասշտաբային ուսումնասիրություններից մեկը ցույց է տվել, որ լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության արդյունքում հիվանդների 85-90 տոկոսը մահանում է ինսուլտից ու ինֆարկտից՝ նույնիսկ չդիմանալով մինչև հիվանդությունը հասնի իր հաջորդ ստադիային՝ ցերոզին:

Aroxj.am-ը ներկայացնում է մի քանի միջոցներ լյարդի առողջությունը պահպանելու համար:

1. Առաջին հերթին հարկավոր է վերանայել սննդակարգը

Անհրաժեշտ է սննդակարգում հնարավորինս նվազեցնել ճարպերով և հանքանյութերով հարուստ սննդատեսակները: Դրանք սննդակարգում պետք է լինեն հետևյալ համամասնությամբ՝1 մաս սպիտակուցներ, 1 մաս ճարպեր և 4 մաս հանքանյութեր: Իսկ միջին վիճակագրական մարդը, համաձայն տարբեր ուսումնասիրությունների, օգտագործում է  հետևյալ համասնությունը` 1 մաս սպիտակուց, 3 մաս ճարպեր և 12-15 մաս՝ հանքանյութեր: Սակայն լյարդըը ունակ չէ այս չափաբաժիններ չեզոքացնել՝ արդյունքում տեղի է ունենում լյարդի ճարպակալում, այնուհետև բորբոքում:

Ինչ անել

Նախ հրաժարվեք բոլոր տեսակի ֆասթֆուդերից, ծխեցված սննդատեսակներից ու կիսաֆաբրիկատներից: Տարվա ընթացքում նվազագույնը 3 անգամ թունազերծեք օրգանիզմը՝ մրգերի, բանջարեղենների ու կանաչեղենի միջոցով: Լյարդը միակ օրգանն է, որ անընդմեջ ու ամենակտիվ կերպով աշխատում է՝ թույլ տվեք, որպեսզի այն գոնե առժամանակ աշխատի ոչուժեղացված ռեժիմով:

2. Որքան հնարավոր է շատ շարժվեք

Պասիվ կյանքի ձևը ու քիչ շարժվելը դանդաղեցնում է հագեցած ճարպերի ուտիլիզացիան: Արդյունքում ճարպերը հավաքվում են լյարդի բջիջներում և սկսում են վերարտադրվել ու վերածնվել: Սա կարող է հանգեցնել լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության, նույնիսկ ցերոզի և լյարդի անբավարարության: Այդ պատճառով հարկավոր է օրը գոնե 15 րոպե տրամադրել ֆիզիկական ակտիվ վարժություններին կամ վազքին:

Ինչ անել

Ցանկալի է, որ վարժությունները կատարեք դուրսը՝ մաքուր օդին: Փակ տարածքներում, մաքուր թթվածինը քիչ է, եթե բնակարանում ծխում են, ապա նաև «ծխեցված», այնպես որ լավագույն վայրը մոտակա պուրակն է:

3. Խուսափեք ալկոհոլից

Եվ իհարկե, լյարդի առաջին թշնամին ալկոհոլն է: Դրա պարբերական չարաշահումը առաջին «նախանշանն է», որ դուք կունենանք լյարդի հիվանդություն, եթե ժամանակին ետ չկանգնեք արբեցողությունից, ապա անպայման ցերոզը կլինի ձեր կյանքի ուղեկիցը:

Ինչ անել

Տարբեր ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ալկոհոլային խմիչքներից  չոր գինիի չափավոր գործածումը (մինչև 150 մլգ) նույնիսկ կարող է օգտակար լինել: Բայց այս չափաքանակը այն սահմանն է, որը մասնագետները խորհուրդ են տալիս չհատել:

4. Դեղորայքի գործածում

Հաճախ լյարդի հիվանդությունների պատճառն են դառնում բազմատեսակ դեղորայքային միջոցների օգտագործումը: Մի շարք դեղամիջոցների, մասնավորապես խոլեստերինի նվազման համար գործածվող ու ցավազրկող դեղերը անմիջական ազդեցություն են թողնում լյարդի վրա: Այդ պատճառով, մանավանդ, եթե դուք լյարդի խնդիրներ ունեք , ապա անպատճառ խորհրդակցեք ձեր հեպատոլոգի հետ մինչև այս կամ այն դեղորայքը ընդունելը:

Ինչ անել

Բժիշկները խորհուրդ են տալիս, դեղեր խմելու դեպքում՝ լյարդի պրոֆիլակտիկայի համար պարբերաբար օգտագործել հեպատոպրոտեկտորներ և էսենցիալ ֆոսֆոլիպիդներ: Դրանց գործածումը օգնում է վերականգնել լյարդի բջիջներն ու մեմբրանները: Սակայն այս միջոցները հարկավոր է երկար օգտագործել , որպեսզի դրական արդյունք լինի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին