▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրիկ Խաչատրյանը լսի, կջղայնանա իմ վրա.aravot.am

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի մեջ մեղադրվող Գարեն Աթաջանյանի որդու՝ Մհեր Աթաջանյանի խանութի վրա երեկ գիշեր հարձակում կատարած Զարզանդ Նիկողոսյանը մարզպետի հանդեպ իր նվիրվածությունից ելնելով է արել: Նա aravot.am-ին պատմեց, որ շատ զայրացած էր Աթաջանյանի վրա` մարզպետի դեմ մահափորձ կատարելու համար. «Ցանկացած սյունեցի, կապանցի նույն բանը կարող էր անել: Որովհետեւ Գարեն Աթաջանյանը այդքանը որ արել է, առաջին հերթին կապանցու, սյունեցու անունն է գցել, կյանքում չէինք մտածի, որ կապանի բնակիչը մարզպետի հանդեպ կարող է նման բան անել:

Այն դեպքում, որ ինքը եկել-գնացել է մարզպետարան, մարզպետն օգնել, աջակցել է իրեն, իր ընտանիքի անդամներին»: Մեր հարցին՝ մարզպետի կարգադրությո՞ւնն եք իրականացրել հարձակմամբ, նա պատասխանեց, որ մարզպետը հանրապետությունում չէ, ու ինքը արդեն մեկ շաբաթ է` նրա հետ չի խոսել: Մեր հարցին` մարզպետը ձեզ կպարգեւատրի՞ ձեր քայլի համար, նա շարունակեց. «Ես համոզված եմ, որ նա լսի, կարող է ազատի ինձ, ջղայնանա իմ վրա»: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին