▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում տեղի ունեցող ցանկացած ժողովրդական բողոքի ակցիա Մոսկվան պետք է համարի հակառուսական

Բնական է, որ Հայաստանում տեղի ունեցող ցանկացած ժողովրդական բողոքի ակցիա Մոսկվան պետք է համարի հակառուսական:
Հայաստանի արտաքին քաղաքականությունը որոշում է Մոսկվան: Հայաստանի ներքին քաղաքականությունը որոշում է Մոսկվան: Հայաստանը ներկայացնող անձինք արտասահմանում կամ իրենց շահերն են ներկայացնում, կամ էլ Ռուսաստանի: Շատ քիչ դեպքերում՝ Հայաստանի շահերը: Այն էլ, էլի իրենց շահից է բխում: Ինչո՞ւ համար:
Նախարարություններ են ստեղծել, որոնց ոչ կարիքը կար, ոչ էլ իմաստ ունի պետական աշխատողների այսքան մեծ բանակ պահել և վճարել նրանց: Այս ամենը ոչ թե բարելավում, այլ վատացնում է ժողովրդի կյանքը: Ինչո՞ւ համար: 
Հայաստանի բնական մենաշնորհները պատկանում են Ռուսաստանին և այդ ընկերությունների տնօրենների իշխանությունը ավելի մեծ է, քան Սերժիկ Սարգսյանինը: Չեմ կարծում, որ որևիցե մեկը կասկածում է դրանում, քանի որ դա ապացուցված փաստ է: 
Բնականից հարց է առաջանում՝ какого х...я мы платим этим пидарастам и терпим эту власть?
Ցանկացած հրապարակային պայքար, ինչպես էլ որ դա կոչեն, պետական վատ քաղաքականության հետևանք է և ուղված է այդ քաղաքականության դեմ: 
Այս իշխանությունը չի փոխելու իր քաղաքականությունը: Դա էլ եմ համարում ապացուցված փաստ: Հրապարակ ելնողները պետք է շատ լավ գիտակցեն սա և որ քաղաքականությունը փոխելու համար պետք է նախ և առաջ փոխել իշխանությանը:
Թե չէ վերջին մի քանի տարիների երիտասարդական պայքարները իշխանության դեմ հիշեցնում են ոչ պրոֆեսիոնալ մարզիկի մարտը պրոֆեսիոնալի հետ, որտեղ վերջինս իմանալով իր իրական ուժը՝ ոչ փորձառուի հետ խաղում է ինչպես կատուն մկան հետ:
Ես մի բան գիտեմ, որ փորձառու մարտիկին հնարավոր է հաղթել, երբ նա թույլ է, իսկ դուք ուժեղ և դուք էլ պակաս փորձառու չեք:
Աստված բոլորիս պահապան:

Արման Մուշեղյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին