▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բակերի նկարազարդման աշխատանքները

Մայրաքաղաքի համաչափ զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների համատեքստում, բակերի համալիր բարեկարգմանը զուգահեռ, ընթանում են վարչական շրջանների բակային տարածքների նկարազարդման աշխատանքները: Առատ տեղումներով պայմանավորված` ծրագիրն այս տարի հունիս ամսին է մեկնարկել: Թվով 11 վարչական շրջանների նկարազարդման ենթակա 280 բակերից 53-ում գործընթացն ավարտվել է, 10-ում աշխատանքներն ընթացքի մեջ են: Թարմացվում, նոր տեսք ու շունչ են ստանում բակային տարածքների պատերը, պարիսպնրն ու ավտոտնակները: Գորշ ու խամրած գույներին փոխարինում են երևանյան ջերմ, վառ, գունեղ երանգները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին