▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքե՞ր են առեղծվածային օլիգարխները, որ Սևանա լճում քարե պարիսպով դղյակ են կառուցել. shamshyan.com

Օրերս էլեկտրոնային ԶԼՄ-ներով տարածվեց մի տեսանյութ, որում Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին դժգոհում է, որ տեղացի օլիգարխը զավթել է հանրությանը պատկանող ծովափերը, պարսպապատ շինություններ կառուցել, ինչը հասարակ օդեսացիների համար դժվարություններ էր ստեղծում ազատ տեղաշարժվել լողափում,գրում է Shamshyan.com-ը:

Գրեթե նման իրավիճակ է ստեղծվել Հայաստանում. այս օրերին, հայաստանցիների հոսքը Սևան չի դադարում, և շատերը ամեն տեղ չէ, որ կարող են ազատ լողալ Սևանում: Ժամանակին, երբ որոշ պաշտոնյաներ, օլիգարխներ Սևանի ափերին իրենց առանձնատների ու հանգստյան տների շուրջ պարիսպներ էին կառուցում, հասարակության կողմից մեծ աղմուկ բարձրացավ և որոշները ապամոնտաժվեցին: 

Երեկ, հուլիսի 25-ին Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որոնցում երևում է, թե ինչպիսի հսկայական պարսպով են պարսպապատվել Սևանի ափին կառուցված մի քանի առանձնատներ: Սևանցիները կատակում էին, ասելով. «Էդ շենքերը երեք օլիգարխներ են կառուցել, ովքեր արգելում են շարքային քաղաքացիներին անգամ դրա մոտով անցնել: Էսպես որ գնա կամաց-կամաց կընդլայնեն իրենց քարե պարիսպները ու կհասնեն հանրային լողափներին»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին