▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատամուտի գյուղապետի որդին հետախուզվում էր աղջիկ փախցնելու անհաջող փորձի մեղադրանքով. armlur.am

armlur.am-ը գրում է, որ Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի որդուն՝ 1981թ. ծնված Կարեն Մարտիրոսյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. հունիսի 11-ին՝ ժամը 18-ի սահմաններում, նախնական համաձայնության գալով քննությամբ չպարզված անձանց հետ՝ Իջեւան քաղաքի Անկախության փողոցի 19 հասցեում գտնվող «Յունիբանկ» ՓԲԸ Իջեւանի մասնաճյուղի շենքի դիմաց առանց պետական համարանիշների «Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայով, բացահայտ բռնության գործադրմամբ, ամուսնության նպատակով փորձել է առեւանգել Իջեւանի քաղաքի բնակչուհի Մ. Հ.-ին, սակայն Իջեւանի բնակիչներ Էդվարդ Գալստյանի եւ Սերգեյ Խալաթյանի միջամտության արդյունքում Կարեն Մարտիրոսյանը եւ մյուսներն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:

Կ. Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Մարդուն առեւանգելու փորձը, որ կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»): Սույն հոդվածը նախատեսում է 4-8 տարի ազատազրկում: Գյուղապետի որդին այս գործով գտնվել է հետախուզման մեջ:

Երբ նա ինքնակամ ներկայացել է, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը, քննարկելով քրեական գործի նախաքննության ընթացքում Կ. Մարտիրոսյանին կալանքի ենթարկելու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչի միջնորդությունը, որոշել է այդ միջնորդությունը մերժել, Կարեն Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել 2 միլիոն դրամ գրավը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին