▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրպակն այրել է և փախել

 

Հուլիսի 26-ին՝ ժամը 01:00-ին, ոստիկանության  Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՀՀ ՏՆ ԱԻՆ «911» ծառայություն է զանգահարել Իզաբելլա Բ.-ն և հայտնել, որ ինչ-որ մեկը կրպակն այրեց և փախավ:
 
Հուլիսի 26-ին՝ ժամը 01:20-ին, կրակը մեկուսացվել է, իսկ ժամը 01:47-ին` մարվել:
 
Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ պարզվել է՝ հուլիսի 25-ին՝ ժամը 20:30-ից մինչև հուլիսի 26-ի ժամը 00.30-ն ընկած ժամանակահատվածում, հրկիզել են 1990 թ. ծնված Կարեն Մ.-ին պատկանող` Տաշքենդի փողոցի թիվ 1/20 հասցեում գործող ավտոդողերի վերանորոգման կրպակը:
 
Վնասի չափը պարզվում է:
 
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները նույն օրը՝ ժամը 13:00-ին, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, Կոտայքի մարզի Առինջ գյուղից բերման են ենթարկել 1968 թ. ծնված Արմեն Գ.-ին: Պարզվել է, որ հրկիզումը կատարվել է վերջինիս կողմից: Կատարվում է քննություն:

Հուլիսի 26-ին՝ ժամը 01:00-ին, ոստիկանության  Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ՀՀ ՏՆ ԱԻՆ «911» ծառայություն է զանգահարել Իզաբելլա Բ.-ն և հայտնել, որ ինչ-որ մեկը կրպակն այրեց և փախավ:

 Հուլիսի 26-ին՝ ժամը 01:20-ին, կրակը մեկուսացվել է, իսկ ժամը 01:47-ին` մարվել: Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ պարզվել է՝ հուլիսի 25-ին՝ ժամը 20:30-ից մինչև հուլիսի 26-ի ժամը 00.30-ն ընկած ժամանակահատվածում, հրկիզել են 1990 թ. ծնված Կարեն Մ.-ին պատկանող` Տաշքենդի փողոցի թիվ 1/20 հասցեում գործող ավտոդողերի վերանորոգման կրպակը: Վնասի չափը պարզվում է:

 Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները նույն օրը՝ ժամը 13:00-ին, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, Կոտայքի մարզի Առինջ գյուղից բերման են ենթարկել 1968 թ. ծնված Արմեն Գ.-ին: Պարզվել է, որ հրկիզումը կատարվել է վերջինիս կողմից: Կատարվում է քննություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին