▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որքան հնարավոր է` հեռու եմ վանում Հայաստանում ներդրում կատարելու մտքերն իմ գլխից

"Փարիզյան սուրճ"-ն իմ հիշողությունների այն փոքր մասում են գտնվում, որոնք հիշեցնում են ապահով ու կայուն Հայաստանը և իմ պատանեկությունն ու ուսանողական տարիների առաջին շրջանը: Այսինքն թե` ոսկե շրջանը, այն թանկ մասը, որը միշտ իմ մոտ առաջացնում է կարոտ ու անձկություն, յուրահատուկ մի նոստալգիա, ոչ միայն այն պատճառով, որ այն տարիքում էինք, երբ շիրազյան խոսքերով ասած մեր "օրվա գլխի ճարը տեսնում էինք մեկից մի սոխ մեկից մի հաց գողանալով", այլ նաև, որովհետև քիչ թե շատ ապահով ու կայուն էր ամեն բան մեր երկրում: Սակայն: Ինչպես մեր ոսկե տարիներն անցան, այնպես էլ իմ հիշողությունների սիրելի սրճարանն հեռացավ երկրից` ազդարարելով տնտեսական ու ֆինանսական այն անունդի գլորման սկիզբը, որի հատակին ենք հասել համարյա թե, այսօրվա դրությամբ: Ինչու հիշեցի այս ամենը. Կարդում էի տիկին Գործունյանի հարցազրույցը ԳԱԼԱ-ին: Ավաղ: Ափսոսանք ապրեցի, երբ նման գնահատականներ կարդացի մեր երկրի մասին մեկից, ով Հայաստանի ոտքի կանգնելու մեջ քիչ դերակատարություն չի անեցել: Աթսոսանք ապրեցի, որովհետև հնչեցված գնահատականներում կար խորը հիասթափություն, շատ խորը հիասթափություն, որպիսին սովորաբար զուգորդվում է սթրեսով ու նույնիսկ դեպրեսիվ վիճակներով: Մինչդեռ .... Ինձ պատկերացրի որպես սփյուռքահայ փողատեր, ով ուզում է ներդրում անել Հայաստանում: Ինչ պիտի անեմ: Իհարկե պիտի փորձեմ Հայաստանի վիճակի մասին հնարավորինս անկախ անաչառ ու իրական ինֆորմացիա ստանալ: Ումից: Իհարկե մեկից, կամ մի քանիսից, որոնց վստահում եմ: Ու տիկին Վալերին այդ կոնտինգենտի մեջ է, որպես Հայաստանում աշխատած գործարար: Բացում եմ հարցազրույցն ու .... ինչքան հնարավոր է հեռու եմ վանում Հայաստանում ներդրում կատարելու մտքերը իմ գլխից .... Իսկ տիկին Վալերին եզակի օրինակ չի: Օրերս էլ "Ալիշան"ը փակվեց:

Արման Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին