▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաշքով կենդանի մնացած փոքրիկին վիրահատություն է անհրաժեշտ

Արթուր Սամվելի Մովսեսյանը ծնվել է 2011թվականին Երևանում: 37 օրականում երեխայի ինքնազագացողությունը վատացել է, ունեցել է գիտակցության կորուստ, հիվանդանոցում ՄՌՏ-հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրա գլխում սպոնտան ներգանգային արյունազեղում է տեղի ունեցել, որը հետևանք է օրգանիզմում K-վիտամինի պակասի, երեխան հայտնվել էր կյանքի ու մահվան արանքում:

Կատարվել է գլխի վիրահատություն, որի հաջողության շանսը կազմել է ընդամենը 1տոկոս: Երեխան կենդանի է մնացել, սակայն կորցրել է օրգանիզմի որոշակի ֆունկցիաներ՝ չի նստում, չի կանգնում, չի քայլում, չի խոսում, ռեակցիան շատ թույլ է, ուշ է արձագանքում, կարծես  լսողությոունն է թույլ, բայց ուղղակի արձագանքն է ուշանում:

Հայաստանի մասնագետները դժվարանում են բուժման հարցում և ծնողներին խորհուրդ են տալիս երկրից տանել երեխային Եվրոպա՝ պնդելով, որ այնտեղ ճշգրիտ հետազոտությունների և վերականգնողական բուժումների արդյունքոմ երեխայի մոտ ֆունկցիաները կվերականգնվեն:

Սկզբնական հետազոտության և վերականգնողական  բուժման համար Մովսեսյանների ընտանիքին անհրաժեշտ է 17000 Եվրո:

Ովքեր կցանկանան օգնել փոքրիկին դուրս գալ այս վիճակից, նրա հոր՝ Սամվել Մարտինի  Մովսեսյանի անունով Արարատ բանկում բացվել են հաշվեհամարներ ՝ 1510013592650100 ՀՀ դրամ, 1510013592650101 ԱՄՆ դոլար, 1510013592650149 Եվրո, 1510013592650158 ՌԴ ռուբլի: SWIFT CODE: ARMCAM22:

Արթուրի մայրիկի՝ Նինայի հեռախոսահամարն է՝+37499 344 990:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին