▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու՞ր մնաց Բաղրամյանը և ինչպե՞ս ետ բերել այն

Մաս 1

Բաղրամյան պողոտայում ակամա ծագեցին հասարակական նոր հարաբերություններ, ի տարբերություն մեր կյանքը զբաղեցրած կոշտ ու կոպիտ հարաբերությունների, Բաղրամանում մարդիկ ասես կերպափոխվեցին կտրուկ, դարձան իրար հանդեպ բարի, փոխադարձ օգնության հասնող, ասես մի մեծ ընտանիքի անդամներ լինեին ամենքը:

Երբ շարժումը վայրընթաց էր ապրում, քաղաքակական կուսակցություններից և ոչ մեկը հանձն չառավ շարունակել սկսված գործընթացը:

Իրենք հայտարարեցին, թե չեն կամենում միավորներ հավաքել ոչ իրենց կողմից նախաձեռնված քաղաքական միջոցառումից, սակայն իրական պատճառն այլ էր: Քաղաքակական կուսակցություններից և ոչ մեկը չէր կարող շարունակել շարժումը և այն հասցնել երջանիկ հանգրվանի, քանի որ Բաղրամյանում ակամա ծնունդ առած հարաբերությունները, արժեքները չկան կուսակցություններից և ոչ մեկում: Իսկ նման շարժումը կարող է զարգացնել ու արդյունքի հասցնել այնպիսի կառույցը, որը հիմքում Բաղրամյանում նկատված հարաբերութուններն ու արժեքներն են:

Շարունակելի

Արծրուն Պեպանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին