▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ է պատմել Սուրիկ Խաչատրյանի որդին` ծեծի ենթարկված Զաքարյանի հետ առերեսման ժամանակ. armlur.am

armlur.am-ը գրում է, որ մայիսի 2-ին Սյունիքի մարզի Սդղլի գյոլ կոչվող տարածքում մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծի գործը մոտենում է իր տրամաբանական ավարտին:

Երեկ ՀՀ քննչական կոմիտեն մարզպետի որդուն մեղադրանք առաջադրեց, որը, սակայն, մարզպետի որդին չի ընդունում: Եվ այսպես, հիշեցնենք, որ վերոնշյալ տարածքում մարզպետի որդին իր թիմակիցների հետ վիճաբանել էր Գորիս քաղաքի բնակիչներ Մուշեղ եւ Հարություն Զաքարյանների հետ, ինչի արդյունքում առաջացած ծեծի հետեւանքով Հարությունը կորցրել է մի աչքի տեսողությունը:

Եվ, ահա, հուլիսի 15-ին վերջինս անձամբ էր ներկայացել ՀՀ քննչական կոմիտե եւ պնդել էր իր խոսքերը, որ հենց մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին է իրեն ծանր վնասվածք հասցնողը եղել: Այս ամենից հետո Տիգրան Խաչատրյանի եւ Հարությունի միջեւ հուլիսի 25-ին կայացավ երկար սպասված առերեսումը, որն էլ ճակատագրական դարձավ մարզպետի որդու համար:

Եվ այսպես, կայքին Տիգրանի եւ Հարությունի միջեւ կայացած առերեսումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մեզ հասած տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետի որդին առերեսման ժամանակ հայտնել է, որ ինքը կռվին չի մասնակցել եւ շատ ուշ է գնացել դեպքի վայր: Ավելին՝ Տիգրանը հայտնել է, որ ինքը գնացել է Սդղլի գյոլ կոչվող տարածք այն ժամանակ, երբ բոլորը ծեծված ու ջարդված են եղել: Այսինքն՝ կրկնել էր այն, ինչ դեպքին հաջորդող օրերին ասում էր մարզպետ Խաչատրյանը: Սակայն մարզպետի որդու «հեքիաթներին» քննչական կոմիտեում կարծես թե այնքան էլ չեն հավատացել կամ գոնե առայժմ չեն հավատացել, եւ նրա նկատմամբ մեղադրանք առաջադրվեց ՀՀ քր. օր. 112 հոդվածի առաջին մասով` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական ծանր վնաս պատճառելը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Երեկ ձերբակալված Տիգրանի պաշտպան Արմեն Մելքոնյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան, որպեսզի նախնական երկամսյա կալանքի չդատապարտեն նրան, սակայն Արաբկիր եւ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանը որոշեց Տիգրան Խաչատրյանին կալանավորել:

Ըստ ամենայնի, դատավորն անհրաժեշտ ճշգրտումների մեջ էր, դրա համար էլ ժամեր շարունակ որոշումը չէր հրապարակում՝ մինչեւ հասկանար, թե ինչ վճիռ է պետք կայացնել: Երեկ Սուրիկ Խաչատրյանը պետական շատ գերատեսչությունների դռներ էր թակում՝ որդուն փրկելու համար: Ու քանի որ Սերժ Սարգսյանն էլ երկրում չէր, հարցի լուծումը բավականին դժվարացել էր: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին