▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տույի գործով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երեւանի բնակիչ Արթուր Ղազարյանի կողմից ապօրինի զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու, պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 1977թ. ծնված Արթուր Ղազարյանն ապօրինի կերպով ձեռք է բերել եւ կրել հրազեն հանդիսացող «ВИКИНГ» մոդելի 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ եւ ռազմամթերք հանդիսացող 9մմ /9X19/ տրամաչափի փամփուշտներ, որոնք նրա մոտ հայտնաբերվել են 2015թ. հուլիսի 10-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ընթացքում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Ա.Ղազարյանին հուլիսի 13-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
2015թ. հուլիսի 27-ին որոշում է կայացվել սույն քրեական գործի նյութերով անհայտ անձի կողմից Ա.Ղազարյանին ապօրինի հրազեն ու ռազմամթերք իրացնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով նոր քրեական գործ հարուցելու եւ առանձին վարույթ առանձնացնելու մասին:
Ա.Ղազարյանի մասով քրեական գործը  մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն:
Անջատված  մասով քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին