▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ժամանակի հետ իսլամը նաև Հայաստանում կտարածվի». ԻՊ-ի զինյալ

«Իսլամական պետությանը» հավատարմության երդում տված, Վրաստանի Պանկիսի կիրճ վերադարձած ԻՊ զինյալներից մեկը, ով ժամանակին պատերազմել է Սիրիայում՝ «EurAsia Daily»-ի հետ զրույցում խոսել է Կովկասում իրենց ծրագրերի մասին:

Նա հայտնել է, թե ԻՊ զինյալները Սիրիայի տարածք են անցնում Թուրքիայի սահմանով: Ավելին վերջինս ասել է, թե թուրք սահմանապահները որքան էլ նկատել են իրենց՝ չտեսնելու են տվել: 

Այնուհետև զինյալն ասել է, որ ԻՊ-ն որոշել է Վրաստանի հետ բանակցություններ սկսել՝ իր զինյալների անվտանգությունն ապահովելու համար: Նա նաև նշել է, թե Վրաստանը դարձել է խալիֆայության մի մաս, որտեղ ոչ թե ահաբեկչություն կքարոզվի, այլ իսլամ:

Զինյալը հայտնել է նաև, որ իրենք նպատակ ունեն Կովկասում ազատագրել մահմեդական աշխարհի երկրները, այդ թվում՝ Ինգուշեթիան, Չեչնիան, Դաղստանը, Վրաստանը, որը նախկինում հանդիսացել է հնագույն խալիֆայության մի մասը:

Նա նաև նշել է, թե Հայաստանում ևս ժամանակի հետ իսլամ կտարածվի: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին