▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործով խոսվեց նաև սրբությունների մասին

 

Քրեական հեղինակություն համարվող կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության և Մովսես Ներսիսյանի ենթադրյալ սպանության գործով այսօրվա դատական նիստին ներկայացել էր գործից անջատված մասով մեղադրյալ Տիգրան Ասատրյանը: Նա հայտարարեց, որ ինքը ոչնչից չի խուսափում և  ներկայացել է դատարան՝ թեև ծանուցումը պատշաճ կարգով չի ստացել:
 
Մեղադրյալը հիշեցրեց, որ նախորդ դատական նիստում ինքը պնդել է իր նախաքննական ցուցմունքները և հայտարարել, որ չի պատասխանելու դատավարության մասնակիցների հարցերին: Այդ նույն մարտավարությունը Տ.Ասատրյանը որդեգրել էր նաև այսօրվա դատական նիստում, սակայն մերթ ընդ մերթ «դրժում էր»  խոստումը և հատվածաբար տալիս պատասխաններ: 
 
Արթուր  Սաֆարյանի սպանության պատվեր տալու և սպանությունը թաքցնելու համար Մովսես Ներսիսյանի սպանությունը կատարելու մեջ մեղադրվող, գործով միակ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի գրեթե բոլոր հարցերին Տիգրան Ասատրյանը տալիս էր միևնույն պատասխանը՝ «նախաքննական ցուցմունքում ես բոլոր բացատրությունները տվել եմ»: Իսրայել Սարգսյանն իր հերթին մեղադրում էր Տիգրան Ասատրյանին այն բանի համար, որ վերջինիս տված նախաքննական ցուցմունքի հիման վրա իրեն դատում են, որ «իմ համար փոս ես փորում»: 
Ի.Սարգսյանը հայտարարեց. «Մոսոն ողջ ու առողջ է,  և ես դա մի օր կապացուցեմ»: 
 
 Տ.Ասատրյանը չպատասխանեց նաև Իսրայել Սարգսյանի այն հարցին, թե ինչո՞ւ է  Տ.Ասատրյանը մոնտաժել հանցագործության կատարման վերաբերյալ Իսրայել Սարգսյանի խոստովանությունները պարունակող ձայնագրությունը:
 
Տիգրան Ասատրյանը միաժամանակ հայտնեց, որ իրեն հայտնի չէ, թե որն է Արթուր Սաֆարյանի սպանության դրդապատճառը և որը կարող էր լինել Իսրայել Սարգսյանի կողմից սպանության կազմակերպման պատճառը:  
 
Տիգրան Ասատրյանը հայտարարեց, որ Իսրայել Սարգսյանն իր տասը տարվա ընկերն է եղել, իր ընտանիքի անդամը, շաբաթվա չորս օրը միասին էին ճաշում:  Ի.Սարգսյանի հարցին, թե «մեզնից ո՞վ խախտեց սրբությունը»,  Տ.Ասատրյանը պատասխանեց՝  «երբ դու ձեռք բարձրացրեցիր իմ ընտանիքի ու Արթուրի ընտանիքի վրա»: Նշենք, որ Տիգրան Ասատրյանը սպանված Արթուր Սաֆարյանի ընտանիքի քավորն է: Տ.Ասատրյանը հերքեց նաև, որ իր և  Արթուր Սաֆարյանի եղբոր՝ Թևոսի միջև թշնամանք է եղել՝ թեթև խռովվածություն է եղել, որն անցել է, ասաց նա: Ապա դիմելով Իսրայել Սարգսյանին՝  Տիգրան Ասատրյանը հայտարարեց՝  «ոչ ուզում եմ քեզ տեսնեմ, ոչ էլ՝ խոսեմ»:  Շատ չուշացավ նաև Իսրայել Սարգսյանի պատասխանը՝ «ես դուրս գալու եմ»:
 
Ի դեպ, Տ.Ասատրյանի հարցաքննությունն ընթանում էր շատ լարված մթնոլորտում՝  դատարանը հայտարարեց,  որ Իսրայել Սարգսյանին վերջին անգամ է նախազգուշացնում, հաջորդ անգամ կկիրառվի դատական սանկցիա՝ ընդհուպ մինչև դատարանի դահլիճից ամբաստանյալին հեռացնելը:  
 
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի, Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է սպանել Արթուր Սաֆարյանին, իսկ կատարելուց հետո սպանել է նաև նրան ու դին նետել Քանաքեռավանի կոյուղու դիտահորը: Չնայած որոնողական երկարատև աշխատանքներին Մովսես Ներսիսյանի դին իրավապահներն այդպես էլ չեն հայտնաբերել:
- See more at: http://pastinfo.am/hy/node/75386#sthash.vzyYzYgl.dpuf

«Փաստինֆո»-ն գրում է.Քրեական հեղինակություն համարվող կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության և Մովսես Ներսիսյանի ենթադրյալ սպանության գործով այսօրվա դատական նիստին ներկայացել էր գործից անջատված մասով մեղադրյալ Տիգրան Ասատրյանը: Նա հայտարարեց, որ ինքը ոչնչից չի խուսափում և  ներկայացել է դատարան՝ թեև ծանուցումը պատշաճ կարգով չի ստացել: Մեղադրյալը հիշեցրեց, որ նախորդ դատական նիստում ինքը պնդել է իր նախաքննական ցուցմունքները և հայտարարել, որ չի պատասխանելու դատավարության մասնակիցների հարցերին: Այդ նույն մարտավարությունը Տ.Ասատրյանը որդեգրել էր նաև այսօրվա դատական նիստում, սակայն մերթ ընդ մերթ «դրժում էր» խոստումը և հատվածաբար տալիս պատասխաններ:  Արթուր  Սաֆարյանի սպանության պատվեր տալու և սպանությունը թաքցնելու համար Մովսես Ներսիսյանի սպանությունը կատարելու մեջ մեղադրվող, գործով միակ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի գրեթե բոլոր հարցերին Տիգրան Ասատրյանը տալիս էր միևնույն պատասխանը՝ «նախաքննական ցուցմունքում ես բոլոր բացատրությունները տվել եմ»:

Իսրայել Սարգսյանն իր հերթին մեղադրում էր Տիգրան Ասատրյանին այն բանի համար, որ վերջինիս տված նախաքննական ցուցմունքի հիման վրա իրեն դատում են, որ «իմ համար փոս ես փորում»: Ի.Սարգսյանը հայտարարեց. «Մոսոն ողջ ու առողջ է,  և ես դա մի օր կապացուցեմ»:   Տ.Ասատրյանը չպատասխանեց նաև Իսրայել Սարգսյանի այն հարցին, թե ինչո՞ւ է  Տ.Ասատրյանը մոնտաժել հանցագործության կատարման վերաբերյալ Իսրայել Սարգսյանի խոստովանությունները պարունակող ձայնագրությունը: Տիգրան Ասատրյանը միաժամանակ հայտնեց, որ իրեն հայտնի չէ, թե որն է Արթուր Սաֆարյանի սպանության դրդապատճառը և որը կարող էր լինել Իսրայել Սարգսյանի կողմից սպանության կազմակերպման պատճառը:   Տիգրան Ասատրյանը հայտարարեց, որ Իսրայել Սարգսյանն իր տասը տարվա ընկերն է եղել, իր ընտանիքի անդամը, շաբաթվա չորս օրը միասին էին ճաշում:  Ի.Սարգսյանի հարցին, թե «մեզնից ո՞վ խախտեց սրբությունը»,  Տ.Ասատրյանը պատասխանեց՝  «երբ դու ձեռք բարձրացրեցիր իմ ընտանիքի ու Արթուրի ընտանիքի վրա»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին