▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատի գագաթին 100 մետրանոց Եռագույն կծածանվի

 

Հայաստանի մեծ ու փոքր քաղաքներում և գյուղերում, Եվրոպայի և Ռուսաստանի բազմաթիվ բնակավայրերում ծածանված, Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի նվիրված` 100 մետր երկայնք ունեցող hայոց եռագույնը շատ շուտով կլինի նաև Արարատի գագաթին, հաղորդում է «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամը:
 
Դրոշը կծածանվի հայկական Քոչարիի երաժշտության ներքո: Միաժամանակ Արարատի գագաթին շուրջպար կբռնի Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ Արարատի բարձրունքում գտնվող պարախումբը:  Արցախյան ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող Սրապիոն Գևորգյանն էլ 100 մետրանոց եռագույնի հեղինակն է:Տվյալ պահին, ուխտավորների խումբը հաղթահարում է Արարատ լեռան 5165 մետրանոց բարձրունքը:
 
Հավելենք, որ «Տիգրան Մեծ» Հիմնադրամի նախագահի պատրաստած 15 մետրանոց եռագույնը 2014թ.-ի ամռանը բարձրացել է Արարատի գագաթ, իսկ Հայոց ցեղասպանության խորհուրդը կրող 100 մետրանոց Եռագույնը նախատեսվում էր Արարատ բարձրացնել 2015-ի ապրիլի 24-ի նախօրեին, սակայն այդ ժամանակաշրջանում առաջ եկած մի շարք խնդիրների պատճառով նախաձեռնությունն իրականացնել չհաջողվեց:

Հայաստանի մեծ ու փոքր քաղաքներում և գյուղերում, Եվրոպայի և Ռուսաստանի բազմաթիվ բնակավայրերում ծածանված, Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի նվիրված` 100 մետր երկայնք ունեցող hայոց եռագույնը շատ շուտով կլինի նաև Արարատի գագաթին, հաղորդում է «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամը: Դրոշը կծածանվի հայկական Քոչարիի երաժշտության ներքո:

Միաժամանակ Արարատի գագաթին շուրջպար կբռնի Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ Արարատի բարձրունքում գտնվող պարախումբը:  Արցախյան ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող Սրապիոն Գևորգյանն էլ 100 մետրանոց եռագույնի հեղինակն է:Տվյալ պահին, ուխտավորների խումբը հաղթահարում է Արարատ լեռան 5165 մետրանոց բարձրունքը: 

Հավելենք, որ «Տիգրան Մեծ» Հիմնադրամի նախագահի պատրաստած 15 մետրանոց եռագույնը 2014թ.-ի ամռանը բարձրացել է Արարատի գագաթ, իսկ Հայոց ցեղասպանության խորհուրդը կրող 100 մետրանոց Եռագույնը նախատեսվում էր Արարատ բարձրացնել 2015-ի ապրիլի 24-ի նախօրեին, սակայն այդ ժամանակաշրջանում առաջ եկած մի շարք խնդիրների պատճառով նախաձեռնությունն իրականացնել չհաջողվեց:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին