▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դաշնակցությո՞ւնն է ուղղորդել Ծառուկյանին

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա վեհափառ հայրապետի հրավերով հուլիսի 24-ին այցելել է Լիբանանի Անթիլիասի մայրավանք և հայտարարել է, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը 500 հազար ամերիկյան դոլար կնվիրաբերի Կիլիկիո կաթողիկոսության ծրագրերի և սիրիահայության կարիքների համար: 
Սփյուռքի տարբեր շրջանակներում, սակայն միանշանակ չի ընկալվել այս իրադարձությունը և դժգոհության առիթ է առաջացրրել փաստը, որ, ըստ տեղեկությունների դաշնակցությունն է ուղղորդել Ծառուկյաին՝ կատարել այս նվիրատվությունը և հենց անձամբ  Հրանտ Մարգարյանն էլ ուղեկցել է նրան:
Թերևս սա է պատճառը բեյրութահայերի ոչ դաշնակցական հատվածը հատկապես շատ է խոսում այն մասին, թե արդյոք Կիլիկիո աթոռը երբևէ կվերածվի համահայկական եկեղեցու, թե՞ կշարունակի միայն ծառայել ՀՅԴ-ին և սփյուռքի պառակտմանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա վեհափառ հայրապետի հրավերով հուլիսի 24-ին այցելել է Լիբանանի Անթիլիասի մայրավանք և հայտարարել է, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը 500 հազար ամերիկյան դոլար կնվիրաբերի Կիլիկիո կաթողիկոսության ծրագրերի և սիրիահայության կարիքների համար: 

Սփյուռքի տարբեր շրջանակներում, սակայն միանշանակ չի ընկալվել այս իրադարձությունը և դժգոհության առիթ է առաջացրրել փաստը, որ, ըստ տեղեկությունների, Դաշնակցությունն է ուղղորդել Ծառուկյանին կատարել այս նվիրատվությունը, և հենց անձամբ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն էլ ուղեկցել է նրան:
Թերևս սա է պատճառը, որ բեյրութահայերի ոչ դաշնակցական հատվածը հատկապես շատ է խոսում այն մասին, թե «Արդյոք Կիլիկիո աթոռը երբևէ կվերածվի համահայկական եկեղեցու, թե՞ կշարունակի միայն ծառայել ՀՅԴ-ին և սփյուռքի պառակտմանը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին