Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Հենց Գյումրու մասին մի լավ բան է գրվում, ֆեյսբուքյան որոշ չբավարարված, սեռապես չկայացած տիկիններ գրգռվում են, սկսում են հիմար դատողություններ անել...
Եթե Գյումրիում մի լավ բան է կառուցվում, ուրեմն, դա արվում է մեծ տառապանքով, չարչարանքով, որովհետև իշխանությունները վաղուց թաղել են այս քաղաքը, ծախել են Պուտինին...
Պետք չէ գրգռվել, Գյումրու ոչ նախկին, ոչ էլ ներկա քաղաքապետը չեն պատրաստվում ձեր անկողինը մտնել ու հիշեցնել, որ դուք իգական սեռի ներկայացուցիչ եք...
Ինչու՞ եք այդպես այլանդակ տնքոցներ հանում, երբ Գյումրու մասին են խոսում...
1988-ի երկրաշարժից հետո Գյումրուն հասանելիք մարդասիրական բեռները թալանվեցին Երևանում, գյումրեցիների երեխաների փոխարեն՝ երևանցիների երեխաներն արտասահման մեկնեցին... Հիշեցնեմ մի դեպք, Զվարթնոց օդանավակայանում հերթական ,,աղետյալների,, խումբն էր մեկնում Հոլանդիա: Երեխաներից մեկը շրջվեց ու ասաց. ,,Մամա ջան, որ հարցնեն, ինչ ասեմ, պապան է զոհված, թե մաման,,...
Ու հիմա գրգռվում են, բորբոքվում... Հարցրեք Հարություն Քուշկյանին, թե Գյումրուն ուղղված բժշկական սարքավորումները, վերմակներն ու անկողնային պարագաները ու՞ր անհետացան...
Այնպես որ, հանգստացեք ու վեր ընկեք ձեր տեղերում: Գյումրին պիտի ծաղկի՝ անկախ ձեր չուզողության...