▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հասարական վայրերում «Եհովայի վկաներ»-ն այլևս ստենդով քարոզչություն չեն իրականանցնում

«Եհովայի վկաներ» կազմակերպությունը հրաժարվում է ցանկացած ազգային դրոշի պատիվ տալուց, մերժում է հայրենասիրությունը և իր երկիրը զավթիչներից պաշտպանելու անհրաժեշտութունը, պաշտպանում է լոկ իր շահերը։ Նրանք խուսափում են սովորական մարդկային տոների մասնակցելուց, մերժում են շատ բաներ, նույնիսկ երբեմն այնպիսի անհրաժեշտ բժշկական մեթոդը, ինչպիսին արյան փոխներարկումն է և նման բաներ։
Ամիսներ առաջ մեր և մի քանի հասարակական կազմակերպությունների կողկից նախաձեռնված պայքարը Եհովայի վկաներ աղանդի դեմ, կարելի փաստել, որ հասել է արդյունքի:
Փաստում եմ` մեր պայքարի առանցքում ընկած առաջին կետով հստակ խնդիր էր դրված` այդ աղանդին թույլ չտալ,որպեսզի հասարակական վայրերում քարոզչություն իրականացնեն:
Ես հանդիսանալով «Ազգային արժեքների պաշտպանման ճակատ» հկ-ի նախագահը փաստում եմ,որ այսօր հասարական վայրերում Եհովայի վկաներ կրոնական կազմակերպության ներկայացուցիչները ստենդով քարոզչություն չեն իրականանցնում:
Այլասերվածության քարոզչության ևս մեկ փորձ համարում եմ կանխարգելված:

 

Սևան Աղաջանյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին